«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով) նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը դատական երկու ատյաններում հաղթել է ֆոնդի տնօրենների խորհրդին, որը 2024 թ. հունվարին նրան ազատել էր աշխատանքից:
Գաղտնի քվեարկությունները տեղի են ունեցել հուլիսի 7-ին:
Քիմիական նյութերի կառավարման ամուր օրենսդրության ընդունմամբ Հայաստանը հիմքեր կստեղծի տնտեսական արդիականացման և ԵՄ-ի հետ հետագա խորացված ինտեգրման համար։
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 8-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 9-ը ժամը 07:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, Գագարին, Վարսեր, Ծաղկունք գյուղերի և Կոտայքի մարզի՝ Ջրառատ համայնքի ջրամատակարարումը:
Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։
Հուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ պատգամավորը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2024 թվականի հուլիսից 2025 թվականի մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում նախապատրաստվել են իրականացնել ահաբեկչություն և իշխանության յուրացում:
Յուրաքանչյուր բաժակ սուրճի համար խմեք հավելյալ մեկ բաժակ ջուր։ Նախընտրեք սառը սուրճ։ Խուսափեք խմելուց ամենաշոգ ժամերին՝ օրինակ՝ 12:00–16:00։ Մի խմեք շոգին քաղցած վիճակում, դա կարող է ուժեղացնել սրտխառնոցը։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ երթևեկության կազմակերպման փոփոխություններ են իրականացնում՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով։
Խուզարկության ենթարկելով «Քրեակատարողական բկ» ՊՈԱԿ-ի բուժքույր Հ․Հ․-ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 8-ից Պարոնյան-Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով:
Հաղորդագրությունն ստանալուց հետո, վերանորոգման վարկ ստանալու կամ գյուղատնտեսական նշանակության հող ձեռքբերելու նպատակով՝ շահառուն կարող է դիմել գործընկեր բանկ։
Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից ստացած թմրանյութը հետագայում անձամբ օգտագործելու նպատակով:
«Գրիլյան» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Հուլիսի 7-ի ցերեկը, 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 7- ի ցերեկը, 8-12-ին աստիճանաբար կբարձրանա՝ 6-9 աստիճանով։
Խմբի կազմում կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու համար քաղաքապետարանի երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
ՍԱՏՄՆ իրականացրել են նմուշառում «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակից, որի լաբորատոր փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (ք․ Գյումրի, Ղարսի խճ․):
Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-46-327-րդ հոդվածի 1-ին մասով, Զ.Տ.-ի, Ա.Գ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-44-327-րդ հոդվածի 1-ին մասով։
Ազգային ժողովի հուլիսի 7-ի արտահերթ նիստն՝ ուղիղ հեռարձակմամբ։
Մայրաքաղաքը գովազդային աղմուկից ազատելու գործընթացը սկսվեց 2023 թվականից։ Սկզբում փոփոխություններ կատարվեցին արտաքին գովազդի տեղադրման մասին Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշման մեջ։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի հուլիսի 5-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ:
Երևանի հեռուստաաշտարակի լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025թ. հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։