Հայկական «Հայվեյզ» ավիաընկերությունը, որն օդային բեռնափոխադրումների (կարգո) ոլորտում մասնագիտացած միակ օպերատորն է Հայաստանում, առաջիկայում ծրագրում է ձեռք բերել նոր ինքնաթիռ:
2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը Հայաստանում կատարվել է 102 երիկամի և 13 լյարդի փոխպատվաստում։
Օգոստոսի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գրիգորյանը շնորհավորել է Լարիջանիին ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ։ Զանգի վերջում ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն Ա.Գրիգորյանին հրավիրել է Իրան։
Օգոստոսի 16-ին ժամը 8:31 գրանցվել է 3․5 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջան՝ Թովուզ քաղաքից 38 կմ արևելք։ Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Ոսկեվան, Արծվաբերդ, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեձոր և Չինարի գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։
ՀՀ դատախազության կոլեգիայի ամփոփիչ նիստի ընթացքում Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ այսուհետ տարեկան երկու անգամ կատարվելու է մարզերի և Երևանի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատում։
42-ամյա hայ գրոսմայստերը տիտղոսը նվաճեց մրցաշարի ավարտից երկու տուր առաջ՝ մրցաշարն ավարտելով 24.5 միավորով։