15-րդ հանդիպման նպատակն է ապահովել պատշաճ հարթակ ժամանակակից աշխարհի առաջատար գործիչների համար՝ կայուն զարգացմանը միտված երկխոսություն սկսելու, համագործակցությունը խթանելու նպատակով։
Ադամյան փողոցում՝ Մհեր Մկրտչյան փողոցից դեպի Վազգեն Սարգսյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:
Մհեր Գրիգորյանը և ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը վերահաստատել են Եվրոպական միության և Հայաստանի միջև աճող գործընկերությունը շարունակելու իրենց համատեղ հանձնառությունը և այս ուղղությամբ ծավալուն մտքերի փոխանակում են ունեցել։
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը։ Համաժողովիի ընթացքում ելույթ ունեցավ ՔՊ վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արցախից բռնի տեղահանված և Վեդի քաղաքում վերաբնակվող Անուշ Աբրահամյանը օրերս դիտել էր ադրբեջանական հեռուստալիքի տարածած տեսանյութը, որը նկարահանել են նաև Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի իրենց տանը։
Սեպտեմբերի 20-ի ցերեկը, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ի ցերեկը կբարձրանա՝ 4-5 աստիճանով։
Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին «Infiniti» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Վարորդը և երկու ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխել բժշկական կենտրոն: