Ծրագրի հաջող մեկնարկի դեպքում այն հնարավոր կլինի ընդլայնել Հայաստանի բոլոր բուհերում, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում։
«Հետքի» տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը ցույց են տալիս, որ ՀՀ-ի հանդեպ ծավալապաշտական նպատակներ հետապնդող «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրը պաշտոնական Բաքվի, ավելի կոնկրետ՝ այդ երկրի նախագահի աշխատակազմի հոգեզավակն է:
ՄԻՊ Անահիտ Մանասյանն ամփոփ կերպով ներկայացրել է տարվա ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած աշխատանքները։
Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում, դեկտեմբերի 28-ի, 29-ի և 31-ի ցերեկը, հունվարի 1-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, 28-ին առանձին հատվածներում առատ։
Արդեն 3 տարի է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն դատարանով պահանջում է, որպեսզի Ներքին գործերի նախարարությունը վճարի մոտ 345 մլն 556 հազ. դրամ՝ կատարած ծառայությունների համար:
«Թեմա համար 1»-ի այս տարվա վերջին թողարկմանը որոշել ենք անդրադառնալ ոչ թե նախորդ շաբաթվա ամենաքննարկվող թեմային, այլ տարվա քաղաքական մեմերին։
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի կառավարման արդյունքները, բարոյահոգեբանական վիճակին և 2026 թվականի գերակա խնդիրներին վերաբերող հարցեր։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
«Մաքս օիլ», «Սի փի էս էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա թրեյդ». վառելիքի խոշոր ներմուծողները