Մարիա Սանամյանը երեք տարի է ապրում է միայնակ։ Ամուսնու՝ Ստեփան Նազարյանի մահից հետո նրա կյանքը երկար ժամանակ կանգ էր առել։ Մոտ մեկ տարի տնից դուրս չէր գալիս, չէր շփվում մարդկանց հետ։
Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները։
Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, մոտ 25 մ բարձրությունից թափվել են 2․5 խմ քարեր: Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:
ԱՄՆ իշխանությունները «Վենեսուելայի դեմ զինված ագրեսիայի գործողություն են իրականացրել»՝ գերեվարելով այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով, հունվարի 5-8-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, հուվարի 8-ին հանրապետության մնացած շրջաններում կբարձրանա 3-4 ատիճանով։
2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևանում շտապօգնության մեքենաների մասնակցությամբ 213 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ լայնամասշտաբ հարված է հասցրել Վենեսուելային։ Նրա խոսքով՝ այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն, կնոջ հետ միասին, ձերբակալվել և ինքնաթիռով դուրս է բերվել երկրից։
Վենեսուելայի իշխանությունները հարձակման մեջ մեղադրել են Միացյալ Նահանգներին։ Տեղեկատվության նախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ հարվածները հասցվել են «Կարակասի քաղաքացիական և ռազմական օբյեկտներին»։
Դատախազություն են հրավիրվել նաև Կարեն Ավագյանի կինը՝ Լուսինե Դարբինյանը, մայրը՝ Լիլյա Զաքարյանը և եղբայրը՝ Արթուր Ավագյանը, որպեսզի ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոծում:
Գեղարքունիքի մարզի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ձորաղբյուր գյուղի Նորապսակների փողոցում։