Ի՞նչ է առաջարկում երիտասարդներին Ազգային ժողովրդավարական բևեռը։ «Ոտքի վրա» հաղորդման հերթական թողարկմանը զրուցում ենք կուսակցության ցուցակի առաջին համար Գևորգ Կարապետյանի հետ։
«Հետքի» զրուցակիցը նշում է, որ քաղաքական ազդեցությունը պայմանավորված է նրանով, թե որ ուժը կլինի ՀՀ հաջորդ իշխանությունը:
956 հզր եվրո կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն և փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 2 անձ ձերբակալվել է։
Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ի ցերեկը կնվազի 6-10 աստիճանով, մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
6 մլն դրամ փոխհատուցում և հերքում. Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ԱԺ նախագահի դեմ։
Խորհրդարանական ընտրությունները մոտենում են։ Մասնակից 18 ուժերը ներկայացրել են նախընտրական ծրագրեր, որոնք միմյանցից բավական տարբեր են։ «Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կփորձենք հասկանալ՝ ի վերջո, ինչի՞ հիման վրա ենք ընտրելու հունիսի 7-ին։
«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ նախաձեռնված 2 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն երթևեկությունը դադարեցվելու է Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում:
ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել, որն անդրադառնում է Եվրոպական միությանն անդամակցելու Հայաստանի ձգտման շուրջ ստեղծված իրավիճակին։