HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1. Նիհարեցնող միջոցների սև շուկան. բիզնես՝ մարդկանց առողջության հաշվին

1. Նիհարեցնող միջոցների սև շուկան. բիզնես՝ մարդկանց առողջության հաշվին

Արագություն -  0.5x 0.75x Նորմալ 1.25x 1.5x
00:00:00 հանդիպում
00:01:16 հետաքննության գաղափարն ու որոշ թվեր
00:03:48 պետական կառույցների լիազորությունների շրջանակը
00:06:47 հոգեբանի մասնագիտական կարծիքը
00:10:06 փրկարար Վիկտորյան գալիս է օգնության
00:13:38 ԱՄՆ-ից Վանաձոր
00:15:40 բուժքույրը առաջարկում է նիհարել
00:18:09 փորձաքննության արդյունքները
00:19:10 հետաքննության արդյունքները և ազդեցությունը, պետական մարմինների (չ)արձագանքը
00:30:48 մարզասրահում
00:37:10 վերջաբան

«հետք»-ը մի քանի ամիս շարունակ ուսումնասիրել է նիհարեցնող միջոցների շուկան: Արդյունքում պարզել ենք, որ Հայաստանում գործում է, այսպես կոչված, «սև շուկա». 100 % «բնական» կապսուլաների անվան տակ տարբեր անձինք համացանցում ազատորեն վաճառվում են Հայաստանում արգելված դեղանյութ պարունակող նիհարեցնող միջոցներ և գումար վաստակում՝ մարդկանց առողջության հաշվին։
«Նիհարելու միջոցներ՝ արգելված դեղանյութով. ստվերային բիզնես՝ մարդկանց առողջության հաշվին» վերնագրով հետաքննությունը հրապարակվել է 2019 թվականի ապրիլ ամսին՝  [https://hetq.am/hy/article/102843]։ 

Մեր փոդքասթի առաջին թողարկումով անդրադառնում ենք վերը նշված բացահայտումներին, զրուցում ենք հետաքննությունն իրականացրած լրագրողի հետ, ներկայացնում ենք մանրամասներ, որոնք տեղ չեն գտել հոդվածում։

Հատուկ շնորհակալություն «հետք»-ի լրագրողներ Խաչատրյան Տաթևին և Քոչարյան Անուշին՝ աջակցման և այս թողարկման պատրաստման աշխատանքներին մասնակցելու համար, շնորհակալություն ենք հայտնում նաև հոգեբան Մարիաննա Փահլեվանյանին խորքային հարցազրույց տալու համար։

Միացեք «հետք» փոդքասթի ֆեյսբուքյան խմբին՝ [https://www.facebook.com/groups/hetqpodcast/], հեռախոսներով գտեք մեզ փոդքասթ լսելու տարբեր հավելվածներում և բաժանորդագրվեք։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։