32. Ի՞նչու են ապամոնտաժում և գողանում մեքենաների կատալիզատորները
Հայաստանում ավտոմեքենաների կատալիզատորները զանգվածաբար վաճառվում են, իսկ կատալիզատորների գողության դեպքերը վերջին երեք տարում 15 անգամ աճել են։ Վերջին 10 տարվա ընթացքում քառապատկվել են կատալիզատորների արտահանման ծավալները։ 2000-2017թթ. ընթացքում տրանսպորտից արտանետումներն աճել են ավելի քան 150%-ով։ Կատալիզատորների բացակայության պայմաններում մեքենաներից արտանետվող վտանգավոր նյութերը ներթափանցում ու աղտոտում են շրջակա միջավայրը։
Այս թողարկման ընթացքում «Հետքի» լրագրողներ Քրիստինեն և Ամալյան պատմում են, թե ինչու է Հայաստանում ստեղծվել նման իրավիճակ։ Նրանց ամբողջական հետաքննությանը կարող եք ծանոթանալ այս հղումով՝ «Կատալիզատորների բիզնես կամ ինչպես աղտոտել շրջակա միջավայրը»
Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին՝ https://www.facebook.com/groups/hetqpodcast/
Գտեք մեզ փոդքասթ լսելու հավելվածներում և բաժանորդագրվեք
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել