«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը քիչ առաջ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորություն է ներկայացրել:
«Ժիրայր Սեֆիլյանի և այլոց» գործով դատական երկրորդ նիստն այսօր դարձյալ սկսվեց ավելի քան 30 րոպե ուշացումով: 7 ամբաստանյալներից շատերը դարձյալ ոտքի չկանգնեցին «Ոտքի´, դատարանն է գալիս» արտահայտությունից հետո:
Դատարանի ապակեպատ դահլիճում հանրությունը վանկարկումներով ու ծափերով դիմավորեց Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին և մյուսներին: