HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հոգեկան հիվանդներին տնօրենը ստիպում է անասուններ պահել (վիդեո)

Վարդենիսի հոգեբուժարանի տնօրեն Նվեր Հովհաննիսյանը հոգեկան հիվանդներին տարել է բարձրադիր Ներքին Շորժա գյուղ եւ ստիպում է անասուն պահել: Անասունների մի մասը հոգեբուժարանինն է, մյուսը մասը` տնօրենինը եւ նրա բարեկամներինը: Հոգեկան հիվանդներն այստեղ կովեր եւ ոչխարներ են պահում, խնամում նրանց, կթում:

Նախ` ներողություն ենք խնդրում այս հիվանդների հարազատներից, որ ստիպված ենք հրապարակել նրանց  անուն-ազգանունները եւ նշել նրանց հիվանդության մասին:

Այրք գյուղից Ներքին Շորժա հասանք այլ մեքենայով, որովհետեւ ճանապարհը դժվարանցանելի է:  Գյուղ հասնելուց հետո քայլեցինք դեպի դիմացի սարը, որտեղ երեւում էին արածող անասունները:

Սարալանջին առաջինը հանդիպեցինք Հունանին: Ոչխարներն էր արածեցնում: Նրա հետ զրույցի մեծ մասն անհասկանալի է: Հարցից հետո ընդամենը մի նախադասություն էր կարողանում կենտրոնացած ասել, հետո սկսում էր խոսել տարբեր բաներից:  

Հունան Նավոյանի պատմելով՝ ինքը 45 տարեկան է, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղից է: Նա տառապում է շիզոֆրենիայով: Հունանի կցկտուր պատասխաններից ըմբռնելի էր, որ նրան «զաստավիտով» են բերել: «Սաղին էլ զաստավիտով են բերել, ոչ մեկը չի ուզում գալ»,- ասաց Հունանը:

Քիչ ներքև կովերն էր արածեցնում Մուշեղ Բազոյանը: Նա էպիլեպսիկ է: Հոգեբուժարանի խնդիրներով մենք զբաղվել ենք 1997 թվականից: Եվ Վարդենիսի հոգեբուժարանի հիվանդների մեծ մասին անուններով գիտեինք: Հոդվածներից եւ հոգեբուժարանի մասին ֆիլմից հետո էլ պարբերաբար այցելում էինք նրանց: Մուշեղի հետ հին ծանոթներ ենք: Գրկախառնվելուց հետո նա սկսում է պատմել, թե ինչպես է հայտնվել այստեղ:

Մուշեղն անընդհատ խնդրում էր՝ միջնորդել ղեկավարությանը, որպեսզի իրեն կրկին հոգեբուժարան տեղափոխեն, որովհետև այդտեղ շատ վատ է:  Մուշեղի խոսքով՝ իրենց ոչ միայն ստիպում են անասուն պահել, այլև ծեծում են. «Աշխատող-մաշխատող տվել են սաղ ատամ-մատամ ջարդել են»:

49-ամյա հոկտեմբերյանցի Մուշեղը հարազատներ ունի, սակայն ասում է, թե ոչ ոք չգիտի, որ ինքը հիմա անասուն է պահում Ներքին Շորժայում:

Հիվանդներին աշխատեցնելուց բացի, կեսօրին նրանց չեն կերակրում: Հունանն էլ, Մուշեղն էլ ասացին, որ միայն առավոտյան և երեկոյան են հաց տալիս:   

Երրորդ հիվանդը` Ստեփանը, գոմում էր աշխատում: Նա տառապում է շիզոֆրենիայով: Մի քանի օր առաջ այստեղից հոգեբուժարան են տարել Թերեզա Մինասյանին: Նա նույնպես տառապում է շիզոֆրենիայով: Ներքին Շորժայում Թերեզան կով էր կթում: Այժմ նա ծանր վիճակում է, հաստ աղին բորբոքվել է: Այստեղ ցուրտ է, աշխատանքը` ծանր, եւ հիվանդները թաղված են կեղտի մեջ: Թերեզային պետք է վիրահատեն: Հոգեբուժարանը պիտի հոգա վիրահատության ծախսերը: Սակայն առ այսօր քայլեր չի ձեռնարկել:

Հոգեբուժության մեջ աշխատանքային թերապիա հասկացություն կա: Այն Վարդենիսի հոգեբուժարանում էլ էր կիրառվում տարիներ շարունակ: Բայց դա տեւում էր 1-2 ժամ, բժշկի հսկողության ներքո:

Վարդենիսի հոգեբուժարանը նյարդահոգեբանական հատուկ տիպի տուն-ինտերնատ է: Այլ հոգուժարաններից այստեղ են տեղափոխվում բոլոր այն հիվանդները, որոնք բուժման ենթակա չեն: Նրանք այստեղ խնամվում են եւ ստանում դեղեր: Իսկ ահա Ներքին Շորժայում գտնվողները հսկողությունից դուրս են, նրանց հետեւում են տնօրենի  բարեկամները:

ՀՀ վերահսկիչ պալատն այս օրերին ստուգումներ էր իրականացնում Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում: Այդ օրերին, երբ հիվանդներին «ներկա-բացակա» են արել, Ներքին Շորժայից նրանց տեղափոխել են, հետո կրկին տարել գյուղ: Տուն-ինտերնատը ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության ենթակայությամբ գործող կենտրոններից է, որտեղ նախարարությունը նույնպես ստուգումներ է իրականացնում, իսկ այդ ժամանակ «ներկա» ապահովելու համար հիվանդների փոխարեն անձնակազմի որոշ անդամներ են «շարք կանգնում»: Նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչ խախտումներ է հայտնաբերվել հոգեբուժարանում վերջին ստուգումից հետո: Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանն ասաց, որ ստուգումները նոր են ավարտվել, և չեն կարող հայտնել արդյունքների մասին, քանի որ արդյունքները այս օրերին են ամփոփվում և նախարարին դեռ չեն ներկայացրել: Նախարարն էլ տեղում չէ, վերադառնալու է աշխատանքային շաբաթվա վերջին:

Տնօրեն Նվեր Հովհաննիսյանը ժխտեց, որ հոգեբուժարանի հիվանդները Ներքին Շորժայում անասուն են պահում: Տնօրեն Նվեր Հովհաննիսյանի հետ զրույցը ներկայացնում ենք բառացի.

-Պրն Հովհաննիսյան, սոցապ նախարարությունը ձեզ մոտ ստուգումներ էր իրականացնում, որևէ խախտում հայտնաբերվե՞լ է, թե՞ ոչ:

-Ամեն ինչ նորմալ ա մեզ մոտ, չգիտեմ ուրիշ տեղ, մեր մոտ ամեն ինչ նորմալ է: Ես նոր տնօրեն եմ, իմ աշխատած ժամանակահատվածը լրիվ օրինական, նորմալ ա եղել:

-Պրն Հովհաննիսյան, մենք մի քանի օր առաջ Ներքին Շորժայում էինք, ձեր որոշ հիվանդների այնտեղ տեսանք: Ի՞նչ են անում Ներքին Շորժայում ձեր հիվանդները:

-Դա բժշկական թերապիա ա:

-Ի՞նչ է դա ենթադրում:

-Գնում են իրանք ընդեղ օդափոխվում են, ման են գալի, հետ են գալի:

-Ման գալու՞ են գնում Շորժա:

-Բոլոր տեղեր, մենակ Շորժա չէ: Բժշկական թերապիա է:

-Մենք նրանց տեսանք ոչ թե ման գալիս, այլ ձեր անասունները արածեցնելիս:

-Չէ, չէ, տենց բան չկա, սուտ ինֆորմացիա ա ձեզ հասել:

-Մենք տեսել ենք, ոչ թե ինֆորմացիա է հասել:

-Լավ, էլի, ուղղակի խնդրում եմ ձեզ:

-Պրն Հովհաննիսյան, Ներքին Շորժայում հոգեբուժարանը անասուններ ունի՞:

-Ոչ:

-Իսկ Դուք Ձեր անձնական անասուններն ունե՞ք այնտեղ:

-Չէ, ոչ էլ մենք ունենք:

-Էդ դեպքում ձեր հիվանդներն ի՞նչ էին անում այնտեղ:

-Մեր հիվանդները չեն եղել, ո՞վ ա ձեզ էդ ինֆորմացիան տվել:

-Մուշեղ Բազոյանը, Հունան Նավոյանը, Ստեփանը և Թերեզան ձեր հիվանդնե՞րն են:

-Բոլորը իրանք հիմա մեր մոտ են, մենակ էդտեղ չեն եղել:

-Բայց ձե՞ր հիվանդներն են:

-Չեմ կարող հիմա էս պահին ասել, որովհետև տենց չեմ հիշում:

-Իսկ Թերեզայի առողջական վիճակն ինչպե՞ս է:

-Լավ ա, շատ լավ ա, միշտ էլ լավ ա եղել:

Այն, որ «հոգեբուժարանի գժերը» Ներքին Շորժայում անասուն են պահում, Վարդենիսում և Ներքին Շորժայի շրջակա գյուղերում շատերը գիտեն, նույնիսկ հարևան Այրքի երեխաներն են պատմում այդ մասին, տեղյակ են նաև հենց Ներքին Շորժայում անասունները ամռանը սար բերող բնակիչները: Սակայն որևէ մեկին այս փաստը չի մտահոգել:

Քրիստինե ԱղալարյանԷդիկ ԲաղդասարյանՄարինե ՄադաթյանՍարո Բաղդասարյան

Մեկնաբանություններ (38)

Rima
երդվումեմ ես մարդկանց օվ ստիպումա վօր եսպիսի բան անել երդվւմեմ հենց իմացա օվա կսպանեմ երդվումեմ ԱՍՏՑՕՎ ու իմ բօլօր սրբուտյուններօվ եսկան բան եմ ասւմ ելի շատ բան կա սռտիս մեյ բայց չեմ ասի ու ես եսքանից հետօ վօնց կարամ հաց ուտեմ:(:(:(
Steve Wagner
I commend your reporting on this matter. This psychiatric facility appears to be committing patient abuse and fraud in many ways. There needs to be the establishment of patient's rights and the patients need to know what their rights are. The fraud, if proven, must be prosecuted.
Ruzan
Mi dataparteq mi mardu, vorin 4eq 4ana4um ev vori katarac ashxatanqnerin canot cheq. Bolors el gitenq te in4a katarvum mer erkrum ev lav gitakcum enq, vor heshtutyamb karox en anmex mardkanc glxin sarqel. IMACAC EXEQ, VOR SA AYD DEPQN E.
Karine
inchpisi amot: ba es erkri verj@ inch e linelu
Ալվարդ
Մեր երկրի անեծքն է` պաշտոն...այսինքն թալանել, իշխել, հրամայել, նվաստացնել, շահագործել, խաբել, սպանել...իրենց փոքրիկ ապարանքի թագավորն են դառնում ու... Քանի որ այդպես կարգադրված է վերեւից` ամենամեծ թագավորից` ով որ ժամանակին կռանա ու համբուրի ոտքս ու պարբերաբար ոսկի նվիրաբերի, օգնի որ ընտրվեմ ու վերընտրվեմ, կդառնա իմ հավատարիմ ծառան ու կունենա անսահմանափակ լիազորություններ իր ենթակաների հանդեպ: Ժողովրդավարություն, արդարություն????այս ինչ հեքիրաթներ են?....փող, փող ու էլի փող....ու հետո ինչ որ այս փողը գալիս է անօգնական հիվանդներին շահագործելով, ինչու չէ որ....շահագործողները հո մարդիկ չեն? մարդակեր են, խիղճն ու ամոթը վաղուց խաշի ու խորովածի հետ լափած... Ու շուռ կգան թուրք մարդասպանններից կխոսեն: բա մենք` ախր մենք ինքներս մեզ ավելի ենք վնասում, չեք տեսնում???? Ախր ոնց կարելի է այս փոքրիկ ու խեղճ երկրում այսքան խորը կոռուպցիա ու թալան ստեղծել...որեւէ անկյուն որ մտնես` թալան է ու անարդարություն: Ընկերս մի ժամանակ աշխատում էր երեւանի աղբահավաքման վարչություն է ինչ է.....բեգլարյանի թե նրա եղբորն բիզնեսն է...անհավատալի գումարներ են պտտվում....ու տնօրենը անպայման այդ գումարից բաժին է հանում բոլոր առնչվող վերին պաշտոնյաններին: Այնքան հեշտ է 'փակել' հայ պաշտոնյայի բերանը` փող ու վերջ: Ամենուր այս կեղտն է....ու մեր պաշտոնյաները, մեր նախագահն ու վարչապետը, փոխանակ զբաղվեն այս երկրի կառավարման ոլորտի աղբը մաքրելով, հեքիաթներ են պատմում ժողովրդավարությունից....ինչպես որ ասեքն այս գառնարածն ու կովարածը կպատմերին իրենց օրվա անասնավարությունից....
Sergey
Srika tnorenin jatagoxnerin asem vor imanan hastat ka nman ban u et lriv chi Eli tox parq at astcun vor hasarakutyun@ esqan@ giti.Dran vouch te petq e dataparten 132 hodvaci amenacanr keterov ayl petq e nmanin zrken bolor tesaki iravunqneric.Ok ?
karevor chi
Anna, pastoren du el chgiteir...
vipangel
hetaqrqira stex meknabanutyunner anoxneric qanisn en tvyal tun internati ashxatoxner ?
Gayane
AXR DUQ INCH EK TESEL INCHIC EK XABAR,AMOTA ,MARDIK GISHERY EREVI CHEN QNUM VOR MTNEN ES SAYT U MEKNABANUTYUN TOXEN,TNORENI HASCEYIN,CHEK EL AMACHUM,INCHQAN POQR MARDIK EK DUK,ZEZ MIQIJ BARZR PAHEQ,MIKIJ INQNASIRUTYUN UNECEQ,
Sergey
LARISA jan mi guce du chgites hin u nor tnorenneri ashxatanqneri tarberutyun@. Xorhurd ktam hetaqrqrves u hamemates hni u nori zhamanakneri tarberutyunner@ nor meknabanutyun toxes.ok?
Henry
Hogebujarani tnorernin mianshanak datapartel cmah choban!
syuzi
Suta UXAKI VOROSH MARDIK SARQEL EN. EDPISI BAN CHKA MI ZRPARTEQ U URISHNERI ARA&NER@ MI QCEQ ED MARDU VRA AY KASHARAKERNER.
Sergey
syuzi inch arzhi nman sut comment grel@? .Isk inchpisi ban ka syuzi?
Anna
JOXOVURD JAN HERIQA ELI, QANI VOR DUQ CHGITEQ TE ENTEX INCHA KATARVUM EDPISI ANHIMN HAYTARARUTYUNNER MI AREQ U NMAN DZEVOV MI ARTAHAYTVEQ, CHEQ MTACUM VOR KAROXA VIRAVORUM EQ ANMEX MI MARDU, HAVATUM EQ MI TESANYUTI, VOR@ PARZ CHI TE VONCA NKARVEL, HECH MTQNEROVT CHI ANCNUM VOR KAROXA ET AMEN INCH@ SUTA?
ԱՆՆԱ
Ժողովուրդ ջան ինչ ուզում եք գրեք, ինչ ուզում եք մտածեք, համապատասխան մարմինների ստուգումներից հետո կհաստատվի որ ոչինչ իրականությանը չի համապատասխանում, այ կտեսնեք
LARISA
Sergey ջան միգուցե դու տեղյակ չես որ տնօրենը փոխվել է? այդ նախկին տնօրենն եր այդպիսին
ANNA
karevor chi այդ ինչ չգիտեի?
Sergey
Nveri patverna herqum grel@ joxovurd jan,
Գայանե
Աննա ջան,ես ինքս ունեմ հարազատ Վարդենիսի տուն-ինտերնատում և հաճախակի այցելում եմ իրան տեսության:իմ աջքերով եմ տեսել,թե ինչպիսի հոգատար ու մարդկային վերաբերմունք կա աշխատողների կողմից որ ցուցաբերում են իմ հարազատի և այնտեղ բնակվող մյուս բոլոր մարդկանց նկատմամբ, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ:իմ խնդրանքս մեկն է,մի փնովեք մարդկանց,իրանք արժանի չեն նման վերաբերմունքի: Իմ շնորակալությունս եմ հայտնում տնօրենից և անբողջ անձնակազմից:
artyom
joxovurd jan,mi havataceq,tenc ban chka,sax sarqaca
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Human trafficking-ի/մարդկային ստրկատիրական աշխատանքի ևս մի օրինակ: Ոչ մի կապ չունի, որ երկրի կամ մարզի ներսում է: Նույն բանաձևն է.օգտվել/շահագործել դիմացինի կախյալ-անօգնական վիճակը: Նույն քրեական հանցագործությունը:
Anna
Երկրի բարձիթողի վիճակիցա: Էս խեղճ մարդկանց կարողա էս նկարահանման ժամանակ խոսացածի պատճառով մի քանի օր հաց էլ չտան
SAQO
voxpam zqes HAY JOGOVURD ES INC ORI HASANQ HIVAND MARDKANC SAHAGORCELOV TNTESUM EN IRENC MILLIONNER@ VAXECEQ ASTCU DATASTANIC CHEQ MARSELU TAKANQNER
STS
Դա նրանից է որ վարչապետը նույնիսկ ...... չէ: Նա կարողանում է միայն ստել բավականին լուրջ դեմքով, թոզ փչել սոցփաթեթային ստախոսություններով: Իսկ նման երևույթները կամ պատկան մարմինների թողտվության կամ անպիտանության հետևանք են: Եվ քանի որ կառավարությունում ոմանք, հայտնի պատճառով, հաճույքով են ընդունում նույնիսկ ակնհայտ ձևականություն և դերասանություն հիշեցնող հոգնան, ուրեմն նվերհովհաննիսյան կամ այլ համարժեք վերտառություն կրող ցանկացած անկին ու անաղջիկ երևույթ իրեն նման բան կարող է թույլ տալ
Հետք
ՀՀ քրեական օրենսգիրք Հոդված 132.2. Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը 1. ... հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: 2. Նույն արարքը, որը կատարվել է՝ 1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ, ... 3) պաշտոնեական դիրքը օգտագործելով, 4) բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Zohrab
I know it sounds strange but believe me it's good to work with animals
Վարազ Սյունի (Ամստերդամ)
(8) - Կենդանիների հետ աշխատելը իրոք օգտակար/հանգստացնող է: Բայց այս մարդիկ արդյո՞ք ԻՐԱՎՈՒՆՔ ունեն աշխատելու: Եթե այս մարդիկ աշխատում էին/են անասունների հետ,արդյո՞ք դրա դիմաց ստացել/ստանում են համապատասխան աշխատավարձ: Եթե անասուն պահելը այսպես կոչված «բժշկական թերապիայի մաս» է,ապա ՈՐՏԵ՞Ղ էին/են իրենց հսկող մասնագետները` անասուն պահելիս:
Լյուսվա
Նախագահ և վարչապետ, նախարար և մարզպետ, պատգամավոր և օլիգարխ, ձեր խիղճը ծախել եք միլիարդներ և ոսկիներ դիզելու համար, իսկ չեք վախենում որ դրանցով գնված հացը կմնա ձեր երեխաների կոկորդին։ Այդ հիվանդ մարդկանց փոխարեն ձեզ անիծում է աստված՝ ժողովուրդն ասում է, աստված մատ չունի որ այդ պահին աչքդ հանի, բայց հետո՝ ամեն ստոր և տմարդի արարքի համար հատուցում է պահանջելու, պահանջելու այնպես որ ոռնալու եք անօգուտ...
nan
kardaluc heto mi 2 or petq e vor mard ushqi ga
Gevorg
դրանց նկատմամբ պետք է հետաքննություն սկսվի, և մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության: Եթե հաջողվի խուսափել, ապա Ճիշտ է ասված, Աստծո դատաստանը անխուսափելի է:
Manvel
Bajc inchu miajn Vardenisy.... Chishtn asatc erevujty im hamar zarmanali ev artasovor cher. Es Sevani hogebujaranum sat sat aveli sarsapeli erevujtneri ev anmardakjin verabermunqneri akanates em exel
Վահե-2010
Անհրաժեշտ է այս հոգեբուժարանի տնօրենին և նրա նման խանգարված տնօրեններին և այլ ղեկավարներին փակի տակ պահելու համար, աշխարհից կտրված այս սարերում, մի հոգեբուժարան էլ կառուցել և այդ բուժարանի տնօրեն, այս կովերն արածացնողներից մեկին նշանակել: Հարց է ծագում՝ եթե գրեթե բոլոր իշխանավորներն են խանգարվածի նման գործում, ապա այդ դեպքում ինչ մեծություն պետք է ունենա այդ բուժարանը:
devid
Հայը խիղճ ու բարոյականություն ունենար, պատմական շատ պրոցեսներ չէին լինի;Վամպիրի օրենքը արյուն ու քրտինք ծծելն է;Հայը պրոֆեսիոնալ է;
patron
зарманали вочинч чка -са жаманакакиц айастани моделн а амбохдж каруцвацков андердз-веревиц неркев амбохдж айастанн а эс вичакум миайн тарбер артутюннеров.ктрвацкум-нуйн паткерн а.
nene
ամենայն խստությամբ պատժել տականք տնօրենին `ի ցույց ողջ Հայաստանի:
vipangel
lavn er
բենիկ
Արդեն ժամանակն է կիրառել ,, հավատանք որ փոխենքը,,Մուշեղի,Հունանի, Ստեփանի, Թերեզի և մյուսների տեղերը փոխեն պարոն հովհանիսյանի տեղի հետ` փորձաշրջանով, հետո նրան փոխեն հաջորդով, ու այսպես շարունակ... Թե չէ ոնց հավատանք
Խոսրով
Կախելա պետք ետ տականքնեռին, տնօրենից սկսած միւսներից վերջացրած, Պարոնայք դատախազներ դուք ել անհապաղ գործողություններ իրականացրեք, եթե աչք փակեք աիս ամենին դուք էլ իրենց ճակատագրին կարժանանաք.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter