HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արկադի Տեր-Թադևոսյան. «Կարելի է ներում շնորհել հետախույզին»

Լուսանկարում հայր ու դուստր են` Սողոմոն ու Սյուզի Քոչարյանները: Սողոմոնը 19 տարի բանտում է`ցմահ դատապարտյալի կարգավիճակում: Սյուզին` կդառնար 19 տարեկան: Գարնան առաջին օրը նա ինքնասպանություն գործեց` չգտնելով իմաստ ապրելու առանց հոր և մոր: Մայրը` Ստելլան, մահացել էր ծանր տառապանքներից ու հիվանդությունից: 

«Հետքը» հեռախոսով զրուցեց Սյուզի Քոչարյանի տատիկի` Զինա Քոչարյանի հետ, ով պատմեց, որ աղջիկը կարոտում ու սպասում էր հորը, մտքերով անընդհատ մահացած մոր հետ էր:

«Էրեխեն խաբել ա եղբորը, ասել ա` գնում եմ տատիկիս մոտ` Կալինինո, այսինքն` իմ մոտ, բայց գնացել է ձորն ու 25 մետրից գցվել: Սիրուն էրեխից բան չի մնացել: Էսօր թաղումն ա, բայց Սողոմոնիս չեն թողնում գա, իր աղջկան չի տեսել ամբողջ կյանքում, քաղցրությունը չի առել, գոնե թողնեին գար մի ժամով: Ինքը գիտի` ինչ ա եղել Սյուզիի հետ, հիմա իրեն պատեպատ ա տալիս: Ասում են` աշխատողները մոտն են, չեն թողնում մենակ: Ամբողջ ընտանիքը քայքայվեց, կինը մահացավ, աղջիկը ինքնասպան եղավ, ո՞րն էր Սողոմոնիս բանտում էսքան պահելու նպատակը…Սյուզիս ասում էր` պապաս բանտից գա, տատիկիս ու պապայիս հետ եմ ապրելու»,-պատմում էր Զինա Քոչարյանը: 

Արդարադատության նախարարության ՔԿՎ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը պարզաբանեց, որ կարճատև մեկնում չի տրամադրվում ցմահ դատապարտյալներին, քանի որ Քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին կետով սահմանափակվում է այդ իրավունքը առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձանց պարագայում: Նա նշեց, որ Սողոմոն Քոչարյանի հետ աշխատում է «Նուբարաշենի» հոգեբանը: Իսկ բանտերում հոգևոր ծառայություն իրականացնող խմբից տեղեկացանք, որ Գորիսում հոգևորական է այցելել աղջկա հոգեհանգստին, իսկ ցմահներին այցելող Տեր Գրիգորը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ այսօր գնալու է բանտ Սողոմոնին հանդիպելու համար: 

Ազատամարտիկ Սողոմոն Քոչարյանի կյանքն ուրիշ էր մինչև Ղարաբաղյան պատերազմը, իսկ հրադադարից հետո երկու անգամ կանտուզիա ստացած, երկու անգամ ռազմի դաշտում վիրավորված հետախույզը ընկնում է ծանր սոցիալական վիճակի մեջ: 1995 թ.-ին պարսկահպատակ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրված, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, հետախույզ Սողոմոն Քոչարյանի քրեական գործին «Հետքն» անդրադարձել էր մի քանի ամիս առաջ` ներկայացնելով, թե ինչպես են Իրանին սիրաշահելու համար Հայաստանում ազատամարտիկի նկատմամբ կայացրել մահապատժի դատավճիռ (2003 թ.-ից նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկում): Սողոմոն Քոչարյանը պատիժը կրելու ընթացքում իր խցակից Մհեր Ենոքյանի հետ երկու անգամ դիմել է փախուստի 2004 և 2009թթ.: Ընդհանուր առմամբ մեկ ամսից ավելի մնացել է ազատության մեջ, սակայն որևէ հանցավոր արարք չի կատարել: Ցմահ ազատազրկման մեջ կլանվել է ևս 15 տարվա պատժաչափ: «Հետքը» դեռ դեկտեմբերին դիմել էր ՔԿՎ, որպեսզի ստանա թույլտվություն այցելելու «Նուբարաշենի» բանտ` հարցազրույց անցկացնելու 19 տարի ազատազրկման վայրում գտնվող Սողոմոնի հետ: Սակայն դեռ պատասխան չենք ստացել:

Այս 19 տարիներին ազատամարտիկներ, հասարակական, մշակույթի գործիչներ մի քանի անգամ դիմել են ՀՀ նախագահներին Սողոմոն Քոչարյանին լրիվ կամ մասնակի (փախուստների համար) ներում շնորհելու խնդրանքով: Սակայն անարդյունք: Վերջին անգամ նման ստորագրահավաք է եղել 2012 թ.-ին, ստորագրել են հանրությանը հայտնի 33 անձինք, սակայն անգամ պատասխան չի ստացվել նախագահական նստավայրից: Իր ստորագրությունը հետախույզ Սողոմոն Քոչարյանին ներում շնորհելու խնդրագրի տակ դրել է նաև գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, ով անձամբ շփվել է ցմահ դատապարտած հետախույզի հետ Սպայի տանը, երբ վերջինը կարճ ժամանակ զինադադարից հետո աշխատելիս է եղել այնտեղ: «Հետքի» հետ հեռախոսազրույցում գեներալ-մայորն ասաց. «Ցավում եմ, Ձեզնից եմ լսում, որ հետախույզի աղջիկը ինքնասպանություն է գործել, կինն էլ մահացել է: Դրանից մեծ պատիժ դժվար կարելի է պատկերացնել: Ինչով կարող եմ օգնել, պատրաստ եմ: Կարծում եմ, որ կարելի է ներում շնորհել հետախույզին»: 

Մեկնաբանություններ (8)

....
MMM
,,,,,,,,,,
amot nran ov axjkan drdec es qaylin,staxos dasaxos,u du mankavarj es kochvum xexch axjkan drdecir es qaylin,u sut cucmunqner es talis,du xixch chunes,du piti qez qceir,voch te et xelaci axjik@,mi moraci,vor du unes erku zavak,du anpatij ches mnalu ANNA
kristine
Disgrace. Our Country is a disgrace. Lav a arel spanela turkin. Herosa!
patron
сафаровин hеросацнелу жаманак иране лур мнац иск дук турк саткацрац азатамарткин туркиц авели ваттар танджум эк ирани камаке лпстелу hамар.тук у мурн эл а шат дзез hамар ай сриканер.УРА ДЗЕЗ АЗГАИН ДУХ АЙ ШНЕР.тУРКЕ ДЗЕЗАНИЦ ДУХОВ А!
hasmik
1,5 մլն հայ կոտորեցին ոչ մի թուրքի չդատեցին, հայ սպանող թուրքին սպանելու համար ցմահ եք դատապարտում որ ինչ անեք, սրիկաներ հերիք հայ ընտանիքներին դժբախտ դարձնեք, թուրքից վերան եք
Anush
Hargarjan naxararner, naxagah iroq tuyl tveq tox ayd mard@ veradarna @ntaniq, gone gna knoj ev erexayi shirimin ayci, ev toxeq gone na prki ir txayi @ntasniq@
Nune Petrosyan
Ete Aderbedjanci liner herosi kochum k@shnoreyin....
hasmik
ha Anush, henc hima bac en toxnelu

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter