HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քառյակը հանդիպել է` քննարկելու մեծամասնության ծրագրերը տապալելու հարցը

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի քառյակը քիչ առաջ խորհրդարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` մշակելու «իշխանության ծրագիրը վիժեցնելու մեխանիզմներ»:

Հիշեցնենք` այսօր ԱԺ արտահերթ նիստում ոչ իշխանական ուժերը, տեսնելով, որ իշխող Հանրապետական մեծամասնության շարքերում պատգամավորների թիվը չի հասնում նվազագույն 66 ձայնին և ՀՀԿ-ն միայնակ չի կարող քվորում ապահովել, լքեցին դահլիճը:

«Հետք»-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ քառյակը հենց այս հարցով էլ հավաքվել է` քննարկելու, թե հնարավոր ինչ մեխանիզմներով կարող է «տապալել, վիժեցնել» իշխանության ծրագիրը:

«Պետք է փորձենք մեր մաքսիմալ լծակները օգտագործել` ակցիաներով, չքվեարկելով, գրանցումը տապալելով: Ինչ հնարավոր է, պետք է կիրառենք, որովհետև այն, ինչ անում է ՀՀԿ-ն, շատ կոպիտ, հակաօրինական, հակահանրային պահվածք է: Մենք պետք է բոլոր ակտիվ լծակներով դիմադրենք:

Եթե համեմատեք մեկ տարի առաջվա իրավիճակի հետ, կարո՞ղ ենք ասել, որ իշխանությանը հիմա շատ ավելի քիչ է հաջողվում, իսկ ընդդիմությանը շատ է հաջողվում: Մեկ տարի առաջ ոչ մեկի մտքով չէր անցնի, որ մենք կարող ենք արգելակել իշխանության այս գործելաոճը: Հիմա գոնե հատվածաբար դա ստացվում է, գնալով մեր լծակները ուժեղանում են, իսկ նրանք հայտնվել են մեծամասնությունը կորցնելու շեմին:

Սա երկու տարվա համատեղ աշխատանքի արդյունք է, որը շարունակելու ենք, որովհետև մեծամասնության մեջ կա վախի մթնոլորտ, պառակտման որոշակի էլեմենտներ կան: Մենք սա պետք է ուժեղացնենք, բերենք մի իրավիճակի, որ իշխանությունը ստիպված հաշվի է նստելու ընդդիմության հետ»,- նշեց Լ. Զուրաբյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter