HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փաստաբանին ձերբակալել են

Երեկ ժամը 16.55-ի սահմաններում Սյունիքի մարզի քննչական բաժնում ձերբակալվել է փաստաբան Արշավիր Խալափյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (առեւտրային կաշառք ստանալը) նախատեսված արարք կատարելու մեջ: Ա. Խալափյանի պաշտպան Համլետ Դավթյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ բողոքարկելու են կալանքի որոշումը:

Հիշեցնենք, որ Փաստաբան Արշավիր Խալափյանի եւ «Վիվասել ՄՏՍ» ընկերության Կապանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Կույումջյանի զրույցը գաղտնի ձայնագրվել եւ տարածվել էր համացանցում: Ձայնագրությունից հասկացվում էր, թե իբր Խալափյանը փորձել է կաշառք վերցնել Կույումջյանից:

Արշավիր Խալափյանը վստահ է, որ ձայնագրության հեղինակը հենց Աշոտ Կույումջյանն է: Փաստաբանն իր դեմ սարքված քրեական գործը կապում էր Սյունիքի մարզի Սյունիք համայնքի ղեկավարի շուրջ բարձրացված աղմուկի հետ, որտեղ նա պաշտպանում է գյուղացիների շահերը:

Սյունիք գյուղական համայնքի բնակիչ Հենրիկո Մարգարյանի հայտարարության հիման վրա ոստիկանության Կապանի բաժնում այս տարվա փետրվարին ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական անփութություն) հարուցվել է քրեական գործ:

Հ. Մարգարյանը փաստաբան Արշավիր Խալափյանի միջոցով 2013 թ. սեպտեմբերին հայտարարություն էր ներկայացրել այն մասին, որ Սյունիք համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանն իր հողամասի հարեւանությամբ կատարում է հուղարկավորություններ՝ խախտելով սանիտարահիգիենիկ նորմերը: Քաղաքացին խնդրել է օրենքով սահմանված կարգով ընթացք տալ իր հայտարարությանը: Քննիչը քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում էր կայացրել: Վերջինիս կայացրած որոշումը դեկտեմբերին բողոքարկվել էր Սյունիքի մարզի դատախազություն, ինչի արդյունքում էլ փետրվարին քրեական գործ էր հարուցվել: 

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Միանգամա՛յն ՍԽԱԼ, անարդար ու ԱՆՀԻՄՆ կալանավորում: Ես վե՛ց անգամ տեսել/լսել եմ համացանցում տեղադրված այդ ՄՈՆՏԱԺՎԱԾ տեսանյութը և, որպես իրավաբան, վստա՛հ կարող եմ ասել,որ փաստաբան Արշավիր Խալափյանը ՈՉ ՄԻ անօրինական արարք չի՛ գործել: Պատմության հիմքը սա է. տեսանյությում Աշոտ Կույումջյանը ԿԱՇԱՌՔ է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Արշավիր Խալափյանին՝ որպեսզի վերջինս չբողոքի Աշոտ Կույումջյանի ապօրինի՛ կառուցվող գարաժի դեմ: Բայց՝ փաստաբան Արշավիր Խալափյանը հստակ «այո» ՉԻ ԱՍՈՒՄ առաջարկին: Ես գտնում եմ,որ կալանավորվել է ՍԽԱԼ անձը: Ուղղակի ԷԺԱՆ ԿԵՐՊՈՎ սարքել են փաստաբանի գլխին,որովհետև ինքը Կապանի հանքային/ՀՀԿ կլանի կամակատարների խմբում չէ: Սա ցավալի ու դատապարտելի է և շուտափույթ պիտի՛ ազատ արձակեն փաստաբանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter