HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կիևի դատարանի որոշմամբ՝ Միխեիլ Սահակաշվիլին ազատ արձակվեց

Կիևի Պեչերի շրջանի դատարանը վճռել է ազատ արձակել «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիին: Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի Վրաստանի նախկին նախագահի համար որպես խափանման միջոց ընտրվի 60-օրյա տնային կալանքը, սակայն դատավոր Լարիսա Ցոկոլը մերժել է մեղադրող կողմի միջնորդությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դատական նիստի ընթացքում ուկրաինացի 10 պատգամավորներ պատրաստակամություն են հայտնել որպես երաշխավոր հանդես գալ Սահակաշվիլիի համար: Նրանց շարքում էր նաև Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն:

Հաղորդվում է, որ նիստի ժամանակ Օդեսայի նախկին նահանգապետը հայտարարել է, թե ինքը ռազմագերի է, իսկ տնային կալանքը իրեն քաղաքական գործունեությունից զերծ պահելու միջոց է:

Միխեիլ Սահակաշվիլին ձերբակալվել էր դեկտեմբերի 8-ի գիշերը Լուգանսկի մարզի նախկին ոստիկանապետ Յուրի Պոկինբորոդայի տանը: Ձերբակալությունից հետո վրացի քաղաքական գործիչը հայտարարել էր հացադուլ սկսելու մասին՝ միևնույն ժամանակ կոչ անելով իր աջակիցներին շարունակել պայքարը «Իմպիչմենթի համար»: Ի աջակցություն Սահակաշվիլու վերջին օրերին հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր էին անցկացնում:

Ուկրաինայի իշխանությունները Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրում են հանցավոր կազմակերպությունների հետ համագործակցելու և նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու մեջ: Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Լարիսա Սարգանը դեկտեմբերի 9-ին հայտարարել էր հետաքննական գործողությունների ավարտի մասին:

Հիշեցնենք, որ ուժայինները 49-ամյա քաղաքական գործչին ձերբակալելու առաջին փորձը կատարել էին դեկտեմբերի 5-ին, երբ նա բարձրացել էր ութհարկանի շենքի տանիքը՝ սպառնալով այնտեղից ցած նետվել, սակայն մի քան ժամ անց Սահակաշվիլու կողմնակիցներին հաջողվել էր ազատել նրան ոստիկանական միկրոավտոբուսից: Այդ օրվանից մինչև դեկտեմբերի 8-ի ձերբակալությունը Սահակաշվիլին հարյուրավոր ցուցարարների հետ բողոքի ցույց էր անցկացնում Գերագույն Ռադայի շենքի մոտ՝ պահանջելով երկրի օրենսդիր մարմնից սկսել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենթի գործընթացը:

Լուսանկարը՝ GLOBAL LOOK press/Sergii Kharchenko

Մեկնաբանություններ (2)

armen
Նախանձում եմ ուկրաինացիներին : Մենք նրանց հետևից էլ չենք հասնի :Մենք կմնանք ռուսական ֆաշիզմը սպասարկող ճահճում :
Գեւորգ
Ինչ որ խակ ցոգոլի են գործը դավերյա արել, Հայաստանից մի հասած դատավոր տանեին 6-7 տարի հուփ կտար, կպրծնեին էտ ղալմաղալից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter