HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Միխեիլ Սահակաշվիլիին կրկին ձերբակալել են

Կիևում իրավապահ մարմինները ձերբակալել են «Նոր ուժերի շարժման» առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլիին: Նրան տեղափոխել են ժամանակավոր պահման մեկուսարան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն:

Լուցենկոյի փոխանցմամբ՝ իրենք նախատեսում են սկսել հետաքննական գործողություններ, ինչպես նաև պատրաստվում են դիմել դատարան խափանման միջոց ընտրելու համար:

Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ խափանաման միջոցը պետք է ընտրվի 3 օրվա ընթացքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վրաստանի նախկին նախագահի ֆեյսբուքյան էջում նրա աջակիցներին ուղղված կոչ է հայտնվել, որում ասվում է ցուցարարներին շարժվել դեպի Ասկոլդովի խաչմերուկ, որտեղ տեղակայված է Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը:

Ուկրաինայի իշխանությունները Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրում են հանցավոր կազմակերպությունների հետ համագործակցելու և նրանց հանցավոր գործունեությունը թաքցնելու մեջ: Նրան սպառնում է 3-5 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ ուժայինները Օդեսայի նախկին նահանգապետին ձերբակալել էին դեկտեմբերի 5-ին, երբ 49-ամյա քաղաքական գործիչը բարձրացել էր ութհարկանի շենքի տանիքը՝ սպառնալով այնտեղից ցած նետվել:

Ոստիկանական բաժանմունք տեղափոխելու ճանապարհին Սահակաշվիլիի կողմնակիցներին հաջողվել էր ոստիկանական միկրոավտոբուսից ազատել նրան: Մինչև օրս նա հարյուրավոր ցուցարարների հետ բողոքի ցույց էր անցկացնում Գերագույն Ռադայի շենքի մոտ՝ պահանջելով երկրի օրենսդիր մարմնից սկսել նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենթի գործընթացը:

Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորած ցույցերը Կիևում սկսվել էին հոկտեմբերի ամսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter