Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Անդրիաս Ղուկասյանն ազատության մեջ է



Անդրիաս Ղուկասյանի գործով նիստին դատավոր Վարդան Գրիգորյանը կալանքը որպես խափանման միջոց վերացնելու եւ այլընտրանքային խափանման միջոց նշանակելու որոշում կայացրեց։ Անդրիաս Ղուկասյանը դատական գործընթացին կմասնակցի ազատության մեջ։  

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում տեղի ունեցող նիստին Անդրիաս Ղուկասյանը եւս հայտարարությամբ հանդես եկավ։ 

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է 2016թ. հուլիսի 29-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններում զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով, նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով: Ղուկասյանին առաջադրված մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ նա զանգվածային անկարգություններ է կազմակերպել՝ նպատակ ունենալով խոչընդոտել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի հանցավոր գործողությունների խափանմանը, կանխմանը, զավթածն ու պատանդներին ազատելուն ուղղված իրավապահ մարմինների գործունեությանը, վերջիններիս շարքերը ճեղքելու միջոցով միանալ կազմակերպված զինված խմբին և անդամների հետ համակատարմամբ, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ շարունակել պահել զավթածն ու պատանդներին: Ղուկասյանը նաեւ կոչ է արել մարդկանց դուրս գալ փողոց, սատարել ՊՊԾ գունդը գրաված անձանց, իսկ ոստիկանների վրա քարեր շպրտել։

Անդրիաս Ղուկասյանը եւ նրա պաշտպանները մի քանի անգամ նշել են, որ Ղուկասյանը քաղբանտարկյալ է, եւ առաջադրված մեղադրանքները իր հետ որեւէ առնչություն չունեն։ Ղուկասյանի քաղբանտարկյալ լինելու վերաբերյալ հայտարարել է նաեւ «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նա Ֆրանսիայի հրապարակում ապրիլի 15-ին քաղաքացիական անհնազանդության գործողությունների պլանը ներկայացնելու ժամանակ հայտարարել է, որ քաղաքացիներին առավել հուզող հարցերից մեկը իր և իր թիմակիցների վերաբերմունքն է Հայաստանի քաղբանտարկյալների նկատմամբ, մասնավորապես նա նշել է Շանթ Հարությունյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Անդրիաս Ղուկասյանի անունները։

ԱԺ-ի ամբիոնից «Ելք» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու օրը, հարց էր ուղղել, եթե Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, ապա Անդրիաս Ղուկասյանն ինչու է բանտում հայտնվել։

Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը վերացնելու համար նրա փաստաբաններ Կարեն Մեժլումյանը եւ Ինեսսա Պետրոսյանը մի քանի անգամ միջնորդությամբ դիմել են նախագահող դատավորին, սակայն որոշումն անփոփոխ է մնացել։ Անդրիաս Ղուկասյանը հայտնել է, որ խնամքին ունի անչափահաս դուստր եւ առողջական խնդիրներ ունեցող մայր, իսկ փաստաբան Կարեն Մեժլումյանը պնդել է, որ չկա որևէ փաստարկ, որ իր պաշտպանյալը կկատարի հանցագործություն, ազդեցություն կգործի հարցաքննվող անձանց վրա կամ կխուսափի պատասխանատվությունից:

Իսկ նախաքննության ընթացքում ԱԺ 14 պատգամավոր այդ հարցով դիմել էին Քննչական կոմիտե, «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ խմբակցությունը գրություն է ուղարկելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` միջնորդելով կալանքից ազատ արձակել «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանին։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Հասմիկ Ա. Ա.18:06 - 7 մայիսի, 2018
Ուռա՜՜՜: Տարոսը մյուսների՜ն: :)
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ