HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարաբերդի հանրային լսումները տապալվել են․ բնակիչները դեմ են, թույլ չեն տվել նախաձեռնողներին մտնել դահլիճ

Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի համայնքապետարանում «Ասսաթ» ՍՊԸ-ի ներկայացրած Քարաբերդի նախագծերի վերաբերյալ հանրային լսումներն այսօր չեն կայացել, քանի որ բնակիչները թույլ չեն տվել նախաձեռնողներին մտնել հանրային լսում անցկացնելու համար նախատեսված դահլիճ և դեմ են եղել ներկայացված նախագծին։ Այսպիսի բովանդակությամբ արձանագրություն է կազմել Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանը։

«Ասսաթ» ՍՊԸ-ն մտադիր էր ուսումնասիրել Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և հարավային թևեր 2022-2025թթ, ինչպես նաև Չինական արտադրության էկոտեխնոլոգիայով հանքահարստացուցիչ ֆաբրիկայի նախագիծ էր ներկայացրել և ցանկանում էր Կենտրոնական տեղամասի արդյունահանման նախագծի ժամկետը երկարացնել։

Համաձայն իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի՝ «Ասսաթ» ՍՊԸ-ն այժմ մեծ մասնաբաժնով պատկանում է չեխերին։ Այնտեղ միայն 20 % մասնակցություն ունի ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ալեքսան Պողոսյանի որդին՝ Մհեր Պողոսյանը։ Մնացած բաժնեմասը 24 % չափաբաժիններով կիսում են Ռադկա Կրչմալովան, Դանիել Տոնովեցը և Պյոտր Վաստիկը։

Պողոսյանների ընտանիքը Քարաբերդում և շրջակայքում այլ պաշարներով է հետաքրքրված։ Դրան մանրամասն արդեն անդրադարձել ենք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter