HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքը»՝ հաղթող «Թվապատում» մրցույթի երկու անվանակարգում

«Թվապատում» լրագրողական ամենամյա մրցույթում այս տարի երկու մրցանակ շնորհվեց «Հետքի» խմբագրությանը։

«Դիտակ» հետաքննական լրագրության անվանակարգում հաղթող ճանաչվեց լրագրողներ Հայկ Մակիյանի եւ Ռիմա Գրիգորյանի հետաքննությունը Աէրացիայի չշահագործվող կայանի մասին։

Իսկ «Արտակարգ գրություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց «Հետքի» լրագրող Ռիմա Գրիգորյանին եւ լուսանկարիչ/օպերատոր Անի Սարգսյանին «Ակնայից՝ Բագրատաշեն․ ապահով անկյան փնտրտուքով» նյութի համար:

Մրցույթին ներկայացված նյութերից շատերը, ժյուրիի անդամ Սուրեն Դեհերյանի խոսքով, ներծծված էին պատերազմով։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ այս ամռանը մահացած լրագրող Անահիտ Դանիելյանի հիշատակի հատուկ մրցանակը շնորհվեց 4 Plus-ի լրագրող Նազիկ Արմենակյանին «Երբ տունդ վառվում է» նյութի համար։

Մեդիա 3.0 անվանակարգում հաղթող ճանաչվեց Infocom-ի լրագրող Նարեկ Մարտիրոսյանը «Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ վերջին օրերին տեղի ունեցած մարտերի տեղորոշումն ու դրանց զուգահեռ արված հայտարարությունները» նյութի համար։

Մարիամ Մանսուրյանին շնորհվեց Մանանա Ասլամազյանի անվան հատուկ մրցանակ «Երևակում» ֆիլմի համար, որը նույնպես առնչվում է 2020-ի արցախյան պատերազմին:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հատուկ մրցանակ հանձնեց Mediamax.am-ի լրագրող Գայանե Ենոքյանին՝ «Էլլի նապաստակը՝ պատերազմի կորստի հաղթահարման Տիգրանուհու օրինակը» նյութի համար:

Լուսաբանելով գիտությունը անվանակարգում հաղթեց Infocom-ի «Մեքենայական ուսուցումը՝ փորձարարական կենսաբանությունը մրցունակ դարձնելու միջոց․ բարի գալուստ Բջջային տեխնոլոգիաների լաբորատորիա» նյութին, որի հեղինակը Աննա Սահակյան է:

«Թվապատում 2022»-ի Գործող անձ (Homo Agendi) անվանակարգում հաղթեց CivilNet-ի լրագրող Գեղեցիկ Ոսկանյանի «Թե Աստված կամենա՝ պատրաստ ենք տասնվեցերորդ անգամ էլ ծնող դառնալ․ բազմազավակ ընտանիքի պատմություն» նյութը:

Իսկ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի լրագրող Մարիամ Տաշչյանի ««Վայրի առևտուր»․ ֆիլմ վայրի կենդանիների միջազգային առևտրի և Հայաստանի մասին» նյութն արժանացավ հատուկ հիշատակման պատվոգրի։

Սա «Թվապատում» 8-րդ մրցույթն էր, որին աջակցել էին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը, «Գիտուժ» նախաձեռնությունը, Էբերտի անվան հիմնադրամը եւ այլք։

Լուսանկարում՝ Ժյուրիի անդամ Սուրեն Դեհերյանը «Դիտակ» մրցանակը հանձնում է Հայկ Մակիյանին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter