HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

«Բացե՛ք միջանցքը». բողոքի ակցիա դեսպանատների մոտ (լուսանկարներ)

Արդեն երկու օր է՝ Արցախը Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամի շեմին է․ Ստեփանակերտի հիվանդանոցի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում, նրանց կյանքին վտանգ է սպառնում, Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ տեղափոխումը դարձել է անհնար: Ըստ Արցախի ՄԻՊ-ի՝ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում՝ 270 երեխա։

Այսօր Ադրբեջանը նաև խափանել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ 

Արցախցի երիտասարդները բողոքի ակցիան էին կազմակերպել Ադրբեջանի կողմից Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, փակելու կապակցությամբ։

«120 հազար մարդ շրջափակման մեջ է», «Բացե՛ք միջանցքը», «Մենք ուզում ենք տուն գնալ», «Ես Արցախից եմ «Կանգնեցրեք Ադրբեջանի ագրեսիան», «Սա հանցանք է մարդկության դեմ», «Քո կողքին ենք Արցախ», «Դադարեցրեք հումանիտար ճգնաժամը», «Դադարեցրեք ցեղասպանությունն Արցախում» գրություններով պաստառներով ակցիայի մասնակիցներն իրենց բողոքի ձայնը բարձրացրին Եվրամիության հայաստանյան գրասենյակի, Ֆրանսիայի և ՌԴ դեսպանությունների շենքերի դիմաց, նաև հանձնեցին նամակ-բողոքներ նշված կառույցներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter