HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Արաքս Թռչնաֆաբրիկան» չի ցանկանում մեկնաբանել իր ապրանքում հայտնաբերված խախտումները

Հունիսի 2-ին «Հետք»-ը ներկայացրել էր Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ զուգահեռ արված տեղական հավի մսի լաբորատոր փորձաքննության արդյունքները, ըստ որի՝ «Գետամեջ» և «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի պաղեցված հավերի մեջ հայտնաբերվել էր սալմոնելա։

Հունիսի 15-ին ՍԱՏՄ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «Արաքս թռչնաֆաբրիկայի» արտադրական գործունեությունը կասեցվել է (մինչ այդ կասեցվել էր նաև «Գետամեջ» ընկերության արտադրանքի թողարկումը

Մասնավորապես, ՍԱՏՄ ղեկավարի հրամանով՝ ստուգում էր սկսվել «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ում, և կրկնակի լաբորատոր փորձաքննությամբ՝ «Հավ ափսե Արաքս» արտադրատեսակում հայտնաբերվել էին «սալմոնելաներ»։

Այս ընթացքում մենք քանիցս փորձել ենք կապ հաստատել «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի հետ՝ պարզաբանում ստանալու համար, ինչպես նաև՝ ճշտելու՝ արդյոք թռնչաֆաբրիկայում սալմոնելայից թռչունների անկում եղել է թե, ոչ։

Սկզբում մեզ խոստանում էին պատասխանել «կես ժամից», սակայն մեր զանգերը մնում էին անպատասխան։ Շաբաթներ շարունակ մենք այդպես էլ չկարողացանք մեկնաբանություն ստանալ այդ ընկերությունից։ Իսկ այսօր էլ մեզ հայտնեցին, որ մեր կոնտակտներն ունեն, եթե կարիք լինի, իրենք կկապվեն մեզ հետ։

Առաջիկայում կներկայացնենք՝ ինչ գործողություններ է մինչ օրս ՍԱՏՄ-ն  իրականացրել այդ երկու ընկերություններում, հայտնի՞ է արդյոք սալմոնելայի առաջացման պատճառն ու ի՞նչ վտանգ է այն իրենից ներկայացնում մարդու առողջության համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter