HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչպես է փոխվել Հայաստանի արտահանման թոփ 10 ապրանքների ցանկը 

2022 թվականից Հայաստանը դարձել է տեխնիկա ու ավտոմեքենա արտահանող երկիր։ Ավելին՝ արտահանման ամենաբարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկում այդ ապրանքները արդեն գերազանցում են պղնձին, ոսկուն, կոնյակին ու սիգարետին, որոնք տարիներ շարունակ արտահանման արժեքով առաջատարներն են եղել։ 

Մաքսային ծառայության հրապարակած ամենաթարմ տվյալներով՝ 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվող ամենաբարձր արժեք ունեցող ապրանքներն են մարդատար ավտոմեքենաները (311 մլն ԱՄՆ դոլար), ոսկին (281 մլն դոլար), ադամանդը (240 մլն  դոլար)։ Հաջորդում են պղնձի խտանյութն ու բջջային հեռախոսները։ Թոփ տասնյակում են մոլիբդենը, էլեկատրաէներգիան, ալյումինե նրբաթիթեղը։ 

Վերջին հինգ տարիներին այդ ապրանքները որոշ վայրիվերումներով մնացել են առաջատարների կազմում։ Արդեն 2022 թվականից պատկերը փոխվել է։ 

Տվյալներն առավել մանրամասն ներկայացված են այս ինֆոգրաֆիկայում։

Փոփոխությունները տեսնելու համար ինֆոգրաֆիկայում սեղմել ներքևում գտնվող ձախ անկյունի նշանը։ 

Ավտոմեքենաների, բջջային հեռախոսների, հեռուստացույցների և այլ տեխնիկայի արտահանման կտրուկ ավելացումը 2022 թվականից պայմանավորված է վերաարատահանումներով։ Ինչպես բազմիցս նշել ենք, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո՝ 2022 թվականի փետրվարից հետո, ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները որոշեցին տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ ու արգելեցին իրենց երկրներում արտադրված ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան։ 

Արդյունքում, այդ ապրանքները Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի միջոցով վերաարտահանվում են Ռուսաստան։

Սրանով է պայմանավորված Հայաստանի արտահանման կառուցվածքի փոփոխությունը։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանից արտահանումը Ռուսաստան աճել է 2.9 անգամ և կազմել գրեթե 2.5 մլրդ դոլար։ 

Արտահանման աճը շարունակվում է նաև այս տարի։ Այս տարվա հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է  2.1 անգամ՝ կազմելով 2.3 մլրդ դոլար։ 

Միաժամանակ, ավելացել է Հայաստանի արտահանման կախվածությունը ռուսական շուկայից։ Եթե 2021 թվականին Հայաստանի արտահանման կազմում Ռուսաստանի կշիռը կազմել է 27.9%, ապա 2022 թվականին հասել է 45%-ի, իսկ արդեն այս տարվա հունվար-օգոստոսին՝ 51.7%:

Փոփոխությունները տեսնելու համար ինֆոգրաֆիկայում սեղմել վերևում գտնվող ձախ անկյունի նշանը։ 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter