HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հունվար-սեպտեմբերին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը  48.4%-ով աճել է

Այս տարվա առաջին ինն ամիսներին (2023 հունվար-սեպտեմբեր) Հայաստան է այցելել 1 839 004 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ զբոսաշրջիկների թիվն աճել է 48.4%-ով։

Հայաստան այցելած զբոսաշրջիկներից 583 902-ն են հանգրվանել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։ Նրանց գրեթե կեսը Ռուսաստանի քաղաքացիներ են (47%), մոտ 13%-ը՝ ԵՄ, 10%-ը՝ ԱՄՆ, 7%-ը՝ Իրանի քաղաքացիներ։

Դատելով այս վիճակագրությունից՝ կարելի է ենթադրել, որ այս տարի ևս, ինչպես նախորդ տարի, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվի աճը պայմանավորված է Ռուսաստանից տեղի ունեցած ներհոսքով։

Աճել է նաև Հայաստանից մեկնողների թիվը։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով Հայաստանից արտերկիր է մեկնել 1 238 145 քաղաքացի՝ 54.3%-ով ավելին, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։

Հիշեցնենք, որ 2022-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 90.2%-ով աճել է՝ հիմնականում ՌԴ քաղաքացիների շնորհիվ։

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձ, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter