HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հայաստանը Ֆրանսիայից դիպուկահար հրացաններ ձեռք կբերի

Հայաստանը ուրբաթ՝ փետրվարի 23-ին ռազմական ոլորտում համագործակցության մի շարք պայմանագրեր ստորագրեց Ֆրանսիայի հետ։ Պայմանագրերի ստորագրության արարողությունը տեղի ունեցավ Հայաստանի ՊՆ վարչական համալիրում, Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի երկօրյա այցի շրջանակում։

Սակայն ոչ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ոչ Սեբաստիեն Լըկորնյուն չմանրամասնեցին, թե կոնկրետ ինչ է նախատեսվում այդ պայմանագրերով։ Ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականի համաձայն՝ Հայաստանը դիպուկահար հրացանների ձեռք բերման պայմանագիր է ստորագրել ֆրանսիական PGM ընկերության հետ։ Գնման չափը եւ պատվիրված զենքի տեսակը, ըստ ֆրանսիական լրատվամիջոցի, չի նշվում։ Արտադրողի կատալոգում այս պահին առաջարկվում է չորս մոդել՝ Ultima Ratio, Hécate 2, PGM 338, Mini Hécate 2։

Ֆրանսիան պարտավորվել է նաև հինգ հայ զինծառայողի վերապատրաստել Saint-Cyr Coëtquidan ռազմական ակադեմիայում և առաջարկել է իր աջակցությունը ենթասպաների պատրաստման հարցում:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա աշնանը կնքված հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ձեռք է բերել ֆրանսիական «Thales Group» ընկերության արտադրության երեք GM (Grand Master) 200 ռադար, որի մատակարարումը, ըստ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի, շուտով կլինի, ստացվել է «Safran» ընկերության հեռադիտակների եւ սենսորների որոշ խմբաքանակ, իսկ եվրոպական MBDA արտադրողի «Mistral» հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հարցը, որի մտադրության նամակը ստորագրվել էր դեռեւս Փարիզում, նախարարների վկայությամբ, քննարկվել է երեւանյան հանդիպման ժամանակ։ «Բաստիոն» զրահամեքենաների մի խմբաքանակ էլ ստացվել էր նախորդ տարվա դեկտեմբերին։

Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ-ի (ձախից՝ Սեբաստիեն Լըկորնյու, Սուրեն Պապիկյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter