HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում խուսափել Ռուսաստան մեկնելուց

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել ժամանակավորապես, առանց հիմնավոր պատճառների, հրաժարվել Ռուսաստան այցելելուց։ Այդ հայտարարությունը տարածվել է մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ռուսական կողմի ձեռնարկած անվտանգության ուժեղացված միջոցառումների պատճառով:

Բացի այդ, ինչպես նշում է Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ՌԴ-ում երկու և ավելի անգամ վարչական խախտումներ թույլ տված քաղաքացիներին խորհուրդ է տրվում չվերադառնալ այնտեղ՝ «դրանից բխող հետևանքներից խուսափելու համար»։

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ ահաբեկիչներ հարձակում էին գործել Մերձմոսկվայում գտնվող «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահի վրա ու հրդեհել։ Դրա հետևանքով զոհվել է 137 մարդ։ ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է 11 կասկածյալի, ներառյալ ենթադրյալ 4 ահաբեկիչներին։ Նրանք բոլորը Տաջիկստանի քաղաքացիներ են։ Դատարանի որոշմամբ՝ նրանք ձերբակալվել են։

Դրանից հետո ՌԴ իշխանությունները վերադարձել են մահապատժի վերականգնման վերաբերյալ քննարկումներին, այդ հանգամանքն ակտիվորեն առաջ են մղում նաև իշխանամերձ լրատվամիջոցները։ ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովն էլ առաջարկել է թվային վերահսկողություն մտցնել միգրանտների նկատմամբ։

Լուսանկարը՝ central-asia.guide-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter