HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայդենը Պուտինին դարձյալ «մսագործ» է անվանել և կոչ արել օգնություն հատկացնել Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում, երկրորդ անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մսագործ» է անվանել:

«Մենք կարող էինք շատ կարևոր բաներ անել, այդ թվում՝ վերջապես գործել Ուկրաինային օգնություն տրամադրելու ուղղությամբ՝ Պուտինից՝ այդ մսագործից պաշտպանելու համար»,- Բայդենի խոսքերը փոխանցել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենն ուղիղ երկու տարի առաջ առաջին անգամ հրապարակավ Պուտինին «մսագործ» էր անվանել՝ հավելելով, որ «այդ մարդը չի կարող մնալ իշխանության ղեկին»: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ պատերազմը Ռուսաստանի համար «ռազմավարական ձախողում» էր և այն հետ մղեց այդ երկրին մինչև 19-րդ դար:

Կրեմլի մամուլի ծառայությունը, մեկնաբանելով 2022 թվականի մարտին Բայդենի ելույթը, հայտարարել էր, որ «ամեն անգամ նման անձնական վիրավորանքները նեղացնում են մեր երկկողմ հարաբերությունների հնարավորությունների պատուհանը՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմի օրոք»։

ԱՄՆ Կոնգրեսը ներքաղաքական տարաձայնությունների պատճառով մի քանի ամիս շարունակ չի կարողանում հավանություն տալ Ուկրաինային ռազմական օգնության ֆինանսավորմանը։

Ջո Բայդենը երկրորդ անգամ է առաջադրվում ԱՄՆ նախագահի պաշտոնում և նախընտրական քարոզարշավ է իրականացնում: Հյուսիսային Կարոլինան «տատանվող» նահանգներից մեկն է, որտեղ ո՛չ դեմոկրատները, ո՛չ հանրապետականները ակնհայտ առավելություն չունեն:

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter