HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արևմտյան երկրներն իրենց քաղաքացիներին կոչ են անում չայցելել Իրան և Իսրայել

Արևմուտքի մի քանի երկրներ դիմել են իրենց քաղաքացիներին՝ կոչ անելով հրաժարվել Իսրայել և Իրան այցելելուց՝ վերջին օրերին այդ երկրների միջև լարվածության սրման ֆոնին: Այդ երկրների թվում են Ավստրիան, Գերմանիան, Կանադան, Իտալիան, Ֆրանսիան և Շվեյցարիան:

Ավստրիան «առաջիկա օրերին լարված իրավիճակ է ակնկալում այդ տարածաշրջանում»։ Վիեննան խորհուրդ է տվել իր քաղաքացիներին չայցելել Իրան։ Իսրայելի պարագայում շարունակում է գործել վտանգի մասին նախազգուշացումը՝ Գազայի հատվածում շարունակվող պատերազմի և այլ երկրների հետ հարաբերությունների լարվածության պատճառով:

Գերմանիայի ԱԳՆ-ն էլ վերահաստատել է Իրան, Իսրայել և պաղեստինյան տարածքներ չայցելելու իր նախորդ կոչը: X-ի իր միկրոբլոգում Գերմանիայի ԱԳՆ-ն այդ երկրի քաղաքացիներին խնդրել է նաև լքել Իրանի տարածքը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն ևս X-ի իր միկրոբլոգում ֆրանսիացիներին խորհուրդ է տվել  չայցելել Իրան, Իսրայել, պաղեստինյան տարածքներ, ինչպես նաև Լիբանան: Ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչությունը դա բացատրել է «Մերձավոր Արեւելքում ռազմական էսկալացիայի ռիսկերով»։

Իտալիայի ԱԳՆ-ն ևս միացել է այս կոչերին՝ իտալացիներին հորդորելով խուսափել այս տարածաշրջան ոչ պարտադիր այցերից։ ANCA-ն գրում է, որ Իտալիան ուժեղացրել է դիվանագիտական իր առաքելությունների անվտանգությունը։ Իսրայել չայցելելու հորդոր է տարածել նաև Շվեյցարիայի ԱԳՆ-ն։

Ավելի վաղ մի քանի երկրներ ևս կոչ էին արել իրենց քաղաքացիներին չայցելել Մերձավոր Արևելքի այս երկրներ։ Դրանց թվում էին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան։ Ապրիլի 11-ին էլ ՌԴ ԱԳՆ-ն էր իր քաղաքացիներին հորդորել չմեկնել Իսրայել, Լիբանան և Պաղեստին։

Վերջին օրերին խիստ լարվածության պատճառն այն է, որ Իսրայելն ապրիլի սկզբին ավիահարվածներ էր հասցրել Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը։ Դրա հետևանքով զոհվել էր յոթ մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալ: Իրանը հայտարարել էր, որ անպայման կպատասխանի Իսրայելի այս հարվածին։ Արևմտյան հետախուզությունը կարծում է, որ պատասխանը կլինի առաջիկա օրերին։

Իլյուստրացիան՝ vecteezy.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter