HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարան եկավ շտապօգնության երկրորդ ավտոմեքենան

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում (նախագահող դատավոր Վահե Խալաթյան) հետաձգվեց Արամ Մուղալյանի եւ նրա ընկերների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Պատճառը ամբաստանյալ Արթուր Քլյանի առողջական վիճակի վատացումն էր. նրան հենց դատարանի դահլիճից պատգարակով տեղափոխեցին հիվանդանոց:

Նիստի ավարտից հետո վատացավ նաեւ ամբաստանյալներից Ռոբերտ Փիլոյանի ինքնազգացողությունը, եւ նրա համար նույնպես շտապօգնություն կանչելու անհրաժեշտություն առաջացավ: Ռոբերտի մայրը` Մարինա Հակոբյանն անընդհատ բղավում էր, որ եթե իր որդուն բան պատահի պատասխանատուն դատավորն ու դատախազներն են` Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանի գլխավորությամբ:

Նշենք, որ Ռոբերտը դժգոհում է սրտի շրջանում սուր ցավերից, եւ պաշտպան Էդուարդ Աղաջանյանի ասելով` բուժման կարիք ունի: Հենց այդ նպատակով էլ պաշտպանը միջնորդեց Ռոբերտի խափանման միջոցը փոխել ազատազրկման հետ չկապված այլ միջոցով, սակայն դատարանը մերժեց: Թե Արամ Մուղալյանի, թե Ռոբերտ Փիլոյանի պաշտպանների միջնորդությունների մերժման հիմքը գրեթե նույնն էր:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արամ Մուղալյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը դատավորը հիմնավորել է, որ Արամ Մուղալյանը, մնալով ազատության մեջ, հավանականություն կա, որ կխուսափի դատարան ներկայանալուց` դատաքննությունից:

«Նման պայմաններում դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արամ Մուղալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքն «Անձնական երաշխավորությամբ» փոփոխելու հիմքերը բացակայում են, Ա. Մուղալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` «Կալանավորումը» պետք է թողնել անփոփոխ»,-գրված է դատավորի որոշման մեջ:

Դատարանի նման որոշումը հարցեր է առաջացնում, քանի որ նույն գործով ամբաստանյալ և ավելի վաղ կալանքից գրավով ազատված Արթուր Քլյանը ոչ միայն երբեւէ չի խուսափել դատաքննությունից, այլեւ իր վատ առողջական վիճակով ավելի շուտ է ներկայանում դատարան, քան նույնիսկ մեղադրողները:

Սկզբում Արթուրին նույնպես կալանավորել էին հենց վերը նշված հիմքով, թե իբր կխուսափի քննությունից:

Նշենք, որ Արթուրի Քլյանի մոտ դատարան ժամանած Վաղարշապատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանը ախտորոշել է «փսիխոնևրոտիկ սինդրոմ», որի համար անհրաժեշտ է հիվանդանոցային բուժում: Նրա առողջական վիճակը սրվել է հատկապես կալանքի տակ գտնվելու ժամանակ:

Հիշեցնենք, որ Արամն ու իր ընկերները` Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը մեղադրվում են գույքի ոչնչացմամբ խուլիգանություն կատարելու եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ կատարելու հատկանիշներով, իսկ Արթուր Քլյանը` միայն խուլիգանության համար:

Ըստ մեղադրանքի` այս տարվա հունվարի 6-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում 4 անգամ իրենց առավելություններն ընդգծելու, հասարակության շրջանում վախ, խուճապ առաջացնելու և դրանով հասարակությանը հակադրվելու, զվարճանալու հանդուգն ցանկությամբ, դյուրավառ նյութի միջոցով տղաները հրկիզել են իրենց անծանոթ` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի տանը հարակից տարածքում գտնվող վերջինիս պատկանող խոտի դեզին կից ոչ պիտանի հարդը, հետո այրել են դեզի հակերից մեկը, ինչի հետեւանքով այրվել է նաեւ տարածքը հսկող շան մազերը, դրանով խախտել են մարդկանց ամենօրյա կենսագործունեության՝ կենցաղի, հանգստի պայմանները, Ս.Խուդոյանի ընտանիքի անդամների ու հարևանների անդորրը, խուճապ ու տագնապ առաջացրել վերը նշված անձանց շրջանում:

Մեկնաբանություններ (8)

samvel
ay espes gayleri vohmakin kargel en pahapan azgi glxin
Ana
TOX PARON NAXAGAH@, AYS QAOS@ STEX&OX DATAXAZ SAMVEL SINANYAN@@ U HAMAPATASXAN PASHTONYANER@ IMANAN, VOR ETE AYS HARCIN SHTAP ARDARACI LU&UM CHTAN,BACI HAYUASTANUM XAYTARAKVELUC, AYS AMEN@ KTARA&ENQ NAEV ARTASAHMANUM,VOR IMANAN TE OVQER EN GHEKAVARUM HAYASTAN@ U TE INCH LKTIUTYUN E TIRUM HAYASTANUM.
Anahit
Aveli khaytarak datakan hamakarg urish voch mi erkrum chka. getiny mtneq,inch eq uzum ed eritasard xelaci mardkancic? Spanutyan, brnabaruryan, urish canr hodvacenerov mi or dataranum cheq pahum. Shan mazy dzer hamar aveli karevor argeq e, qan ed eritasardneri kyanqy. Ova tesel anpetq xoti u shan mazi hamar mard daten? Cheq karoghacel lapel u dranic kataghel eq? Es inch faesa? Gnaceq sashiknerin, serjiknerin,nemecnerin,liskanerin dateq, vor hancagorc en,voch te ed xegh u krak erexeqin. Ba lav Astco datastanic cheq vaxenum? Mi or bumerangi nman duq el eq haytnvelu nman vichakum. Amot Hayastani caxvac korumpacvac datakan ishxanutyunnerin.
Karen
շատ վտանգավոր հանցագործներ են, համարյա Նաիրի Հունանյան: Ոնց կարելի է բաց թողնել Ձեր մարդ ասողի...
Գայ
Սա մեր երկրի իրական պատկերն է: Սիրտս ցավում է այդ հրաշալի երիտասարդների ծանր վիճակը տեսնելով: Ցավալի է, որ Սինանյանը պարզապես կամայականություններ է անում` վկայակոչելով օրենքը: Լավ է, մահապատիժ չի սահմանում տղաների համար: Այ նա պետք է պատասխան տա իր անօրինականությունների համար: Բա հայ ժողովուրդը արժանի էր, որ նման մարդիկ տնօրինեին օրենքը, իրավունքը: Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ:
ANA
ARMAVIRI SHRJANI DATAXAZ SAMVEL SINANYAN@, VORN EL STEX&EL E AYS KEX&IQNERI SHARAN@, HAMAROREN ANUM E AMEN INCH, OGTAGOR&UM E IR MEJQ@, NAXAGAHAKANUM AN@NDHAT PNDUM E IR KEX&IQNER@, VOR IREN PASHTPANEN U SHXAL CH@HANEN. PARON SINANYAN, EL KARIQ CHKA AYDQAN CHARCHARVELU, AMBOXCH IRAVAKAN HAMAKARG@, ZER KOLEGANER@, AMBOXCH HAYASTAN@ ARDEN GITEN , VOR ZER SARQA& KEX&IQNEROV GOR&N E ,U ETE ESPES SHARUNAKVI, ARTASAHMANUM EL KIMANAN, ZER NKARNEROV HANDERZ. AVELI LAV CHI SHTAP ARDARACNEL TXANERIN U BAC TOXNEL? CHEQ VAXENUM AST&O DATASTANIC? HISHEQ, VOR DRANIC ERBEQ CHEQ KAROX HERU PAXCHEL. SA VERABERVUM E NAEV PARON NAXAGAHIN EV IR ENTAKANERIN.
ՏԱԹԵՎ
Ոչ ոք անպատիժ չի մնում,վաղ թե ուշ պատասխան է տալիս իր արածների համար: Սամվել Սինանյանն էլ անպատիժ չի մնա, եթե ոչ համապատասխան օրգանների կողմից,ապա Աստծո կողմից անպայնման մի գեղեցիկ օր կպատժվի ու այն էլ ինչպես:Ուղղակի նա մոռացել է այդ մասին ու հիշեցման կարիք ունի:Հիշեցման կարիք ունեն նաեւ նրան օգնողները:
hasmik
voch mekin bac chtoxneq, toxeq mernen, spitak cexaspanutjun areq turqi nman, turqic veranner

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter