HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան հարկ են վճարել բջջային օպերատորները կես տարում

Բջջային կապի երեք օպերատորներն այս տարվա առաջին կիսամյակում միասին մոտ 0.5 մլրդ դրամով ավելի շատ հարկ են վճարել պետբյուջե, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։ Նկատի ունենանք՝ քանի որ ընկերությունները նաև ինտերնետ ծառայություններ են մատուցում, տրամաբանորեն նրանց վճարած հարկերը պայմանավորված են նաև  այդ գործունեությամբ։

Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկատուների ցանկի՝ այս տարվա առաջին կիսամյակում բջջային օպերատոներից ամենախոշոր հարկատուն «ԱրմենՏել»-ն է (Beeline)։ Այն հանրապետության առավել մեծ ծավալի հարկ վճարող ընկերությունների շարքում զբաղեցրել է  7-րդ հորիզոնականը՝ վճարելով  5.9 մլրդ դրամի հարկ։  Նախորդ տարվա առաջին կիսամյակի տվյալներով ևս երեքի շարքում ամենախոշոր հարկատուն «ԱրմենՏել»-ն է եղել։ Սակայն այս տարի զգալի նվազեցրել է վճարած հարկերի ծավալը՝ 1.8 մլրդ դրամով ավելի քիչ է վճարել, քան 2015-ի նույն ընթացքում։

«Ղ-Տելեկոմ»-ը (Vivacell-MTS) 13-րդ տեղում է ՝ 4.78 մլրդ դրամով։ 2015-ի առաջին կիսամյակի համեմատ ընկերության վճարած հարկերի ծավալն ավելացել է մոտ  0.5 մլրդ դրամով։

«Յուքոմ»-ը (Ucom), որը «Օրանժ Արմենիա»-ն ձեռք բերելուց հետո մուտք գործեց բջջային հեռախոսակապի շուկա, այս տարվա խոշորների ցանկում 21-րդն է։ Վճարել է 2.56 մլրդ դրամի հարկ, որը 1.8 մլրդ դրամով գերազանցում է 2015-ի առաջին կիսամյակի ցուցանիշը։  

Այսպիսով, բջջային երեք օպերատորներն այս տարվա առաջին կիսամյակում միասին պետբյուջե են վճարել մոտ 13.3 մլրդ դրամի հարկ, որը 492 մլն դրամով կամ 3.8%-ով գերազանցում է 2015-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ընդհանուր ցուցանիշի որոշակի աճին նպաստել է գլխավորապես «Յուքոմ»-ի աճը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռևս չէր գնել «Օրանժ Արմենիա»-ն և չէր համարվում բջջային կապի օպերատոր։ Եթե հաշվարկում ենք նախորդ տարվա առաջին կիսամյակում  «ԱրմենՏել»-ի, «Ղ-Տելեկոմ»-ի և «Յուքոմ»-ի հարկերը միասին, ստացվում է մոտ 12.8  մլրդ դրամ։ Իսկ եթե հաշվի ենք առնում, որ նախորդ տարի բջջային երեք օպերատորներն էին «ԱրմենՏել»-ը, «Ղ-Տելեկոմ»-ն ու «Օրանժ Արմենիա»-ն, ապա՝ նրանց հարկերի ծավալը միասին կազմել է 13.8 մլրդ դրամ։

«Օրանժ Արմենիա»-ն, ինչպես երևում է, արդեն «հաշիվները մաքրել» է շուկայում։ Այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 73-րդ հորիզոնականը՝ վճարելով 782.4 մլն դրամի հարկ։  Բայց, իրականում, ընկերությունը ապրիլից սկսած հարկ չի վճարել, քանի որ նշված գումարն ամբողջությամբ վճարել է հունվար-մարտ ամիսներին։

Ավելի վաղ անդրադարձել էինք բջջային կապի օպերատների՝ շուկայում ունեցած դիրքին։

Կարող եք ծանոթանալ նաև Հայաստանի խոշոր հարկատուների վերաբերյալ մեր նախորդ հրապարակումներին՝ «Հանքարդյունաբերության խոշոր հարկատուների պատկերը փոխվել է», «Հայաստանի խոշոր հարկատուները. ոմանց թռիչքն ու ոմանց վայրէջքը», Ապրիլին գրանցված հարկերի աճի տեմպը մինչև հունիս նվազել է, «Սամվել Ալեքսանյան. «ոչ գործարարները»՝ հարկատուներ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter