HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դավիթ Սանասարյանը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո

«Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը դեռևս ունի որոշ առողջական խնդիրներ: Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Ռոբերտ Ռևազյանը՝ Սանասարյանի երիկամներում ավազ է հայտնաբերվել, և նա դեռևս սուր գլխացավեր ունի:

Փաստաբանը իր պաշտպանյալի` մինչ օրս չընդատվող գլխացավերը կապում է հուլիսի 18-ին Ազատության հրապարակից ոստիկանական բաժանմունք տեղափոխելիս նրա նկատմամբ գործադրված խոշտանգումներին:

Ռևազյանի փոխանցմամբ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Սանասարյանը գտնվում է բժիշկների հսկողության ներքո, և այս օրերին նրան կայցելի իր կողմից հրավիրված բժիշկ:

«Անձը իրավունք ունի քրեակատարողական հիմնարկ հրավիրել իր բժշկին, և Սանասարյանը օգտվել է իր այդ իրավունքից: Այսօր կամ վաղը նրան կտեսակցի նեղ մասնագիտական բժիշկ՝ հատուկ զննություն կատարելու».- նշում է փաստաբանը:

Հիշեցնենք, որ դեռևս օգոստոի 2-ին՝ դատավարության ժամանակ, վատացել էր Սանասարյանի ինքնազգացողությունը, և դատարան էին ժամանել շտապ օգնության բժիշկները, ովքեր հորդորել էին՝ կատարել երիկամների շտապ հետազոտություն և բուժում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter