Բանախոսի կարծիքով՝ այն, որ ոչ դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման, ոչ հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին չեն արձագանքել ամերիկահայ համայնքին ու չեն խոսել Հայոց ցեղասպանության մասին, հակառակ արդյունքն է ունեցել՝ ծառայելով ամերիկահայերին...
Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով, հանդիպման «ամենահետաքրքիր բանն» այն է, որ արտգործնախարարներն առհասարակ հանդիպեցին: Այս հանդիպումից որևէ բան պետք չէր սպասել՝ բացի նրանից, որ ավելի ակնհայտ կերևար, որ Ադրբեջանը մեղավոր է և անընդունելի պահվածք է դրսևորում...
Նրա կանխատեսմամբ՝ 2013թ. նախագահի ընտրությունում կվերընտրվի Սերժ Սարգսյանը, քանի որ չկա կենսունակ այլընտրանք, և կկիրառվի վարչական ռեսուրս: «Ես չեմ ասում՝ նրա՞ն հավանում եմ, թե՞ չեմ հավանում: Ես ընդամենը իրատես եմ այն առումով, որ չեմ տեսնում այլ թեկնածուի,...
Հայաստանյան կյանքի իրադարձություններն ու զարգացումները գրեթե չեն լուսաբանվում անգլիական մամուլով: Միայն BBC-ի համաշխարհային լրատվության բաժինն է, որ չափազանց հազվադեպ լուրեր է հաղորդում Հայաստանից, եթե երկրում, ենթադրենք, կարևոր ընտրություններ...
Այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում բացվեց կենտրոն հաճախող երեխաներից 18-ի լուսանկարների ցուցահանդեսը: Ամերիկահայ լուսանկարիչներ Սառա Անջարգոլյանը և Արա Օշականը հուլիսից սեմինար էին անցկացրել երեխաների հետ: Նախագծին մասնակցելու...
Ներկայում ամեն օր 3,5 մլն զբոսաշրջիկ է հատում երկրների միջազգային սահմանները: Եթե 2000թ. ընթացքում միջազգային սահմանները հատել է 498 մլն զբոսաշրջիկ, ապա 10 տարի անց՝ 2012թ. ընթացքում, միջազգային սահմանները կհատի 1 մլրդ զբոսաշրջիկ:
Վաղը հայաստանյան զբոսաշրջության ոլորտի մասնավոր սեկտորի մի շարք կազմակերպություններ ստորագրելու են Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային կանոնագիրը: Այս մասին այսօր՝ Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՄԱԿ-ի Զբոսաշրջության...
Վճռաբեկ դատարանը, դատավոր Ելենա Սողոմոնյանի նախագահությամբ, վերադարձրել է հայցվոր Արտակ Բեգլարյանի բողոքը և անփոփոխ թողնել վարչական վերաքննիչ դատարանի վճիռը: Գործով պատասխանող կողմ են արտաքին գործերի և ֆինանսների նախարարությունները:
Աշխարհի երկրների զբոսաշրջային կենտրոնները և տեսարժան վայրերը ներկայացնող wayfaring.info կայքում Թուրքիայի այժմյան տարածքում գտնվող Վանա լճի Աղթամար կղզու Սբ. խաչ եկեղեցին ներկայացված է որպես «ամերիկյան ճարտարապետության արտակարգ գեղեցիկ օրինակ»:
86-ամյա սփյուռքահայ Յովհաննէս Մանուկեանը 8 տարի է, ապրում է Հայաստանում: Նա 2004թ. ապրիլի 24-ին հողամաս է գնել Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղին հարակից տարածքում, և այդ ժամանակից ի վեր միայնակ ապրում է Հայաստանում՝ ընտանիքի հետ անցկացնելով միայն ձմեռը:...
«Քնած մարդուն սպանելը նույնպես կարելի է անվանել ահաբեկչություն: Խոսքը լոկալ ահաբեկչությունների և սպանությունների մասին է, որոնց կարող են ենթարկվել Հայաստանի քաղաքացիները դրսում, որովհետև հերոսացնելով այդ մարդուն՝ Ալիևը հստակ մեսիջ հղեց իր քաղաքացիներին,...
Չնայած այժմ Արևմուտքի և «Ալ-կաիդայի» շահերը համընկնում են Սիրիայում, սակայն ԱՄՆ-ն «Ալ-կաիդա» ահաբեկչական կազմակերպությանը թույլ է տալիս ներգրավվել Սիրիայի ապստամբության մեջ, քանի որ արյունահեղության մեջ ներգրավվելով՝ այդ կազմակերպությունը...
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունն առաջիկայում պատրաստվում է դիմել Ազգային ժողովի կուսակցություններին՝ տեղեկանալու համար, թե ինչ են անելու այս կուսակցությունները նախաձեռնության առաջարկներն իրականացնելու...
2012 թ. նախատեսված է հեռացնել Սանահին վանական համալիրի պատերի և տանիքների վրա աճած բուսածածկը, մաքրել ու հիդրոֆոբ նյութով ջրամեկուսացնել ծածկասալերի կարաններն ու ճեղքերը, կատարել ծածկասալերի նոր տաշ ու շարի և քանդման ու վերաշարման աշխատանքներ: Այս...
Սաֆարովի հետ կապված հիմիկվա դավադրությունը սադրանք էր և սերտորեն կապված է Ադրբեջանի ռազմական նպատակների հետ: Հայերը պետք է հասկանան, որ այս ամբողջ գործարքը, որ հիմա տեղի է ունեցել, Ադրբեջանի կազմակերպած սադրանքն է:
Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու Հունգարիայի որոշումից հետո հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ամաչում է, որ հունգարացի է: Այսօրվա մամուլի ասուլիսում նա ասաց, որ նորից հպարտ է, որ հունգարացի...
2014թ. նախատեսվում է ավարտել Քոբայրի վանական համալիրի (Քոբայրավանքի) զանգակատուն-տապանատան ամբողջական վերականգնման աշխատանքները: Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը «Հետքին» տեղեկացրեց, որ 2011-2012 թթ. կատարվել են զանգակատուն-տապանատան վերականգնման,...
Լոռու մարզի Դսեղ գյուղում՝ ձորի եզրի ապառաժին տեղադրված ցուցանակն ազդարարում է՝ Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանքը մոտ է, պետք է իջնել Ձաղիձորի կածանով: Այս կածանը գործածվել է միջնադարում, և այն նույնպես հուշարձան-ճանապարհ է:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյան չի առաջադրվելու առաջիկա նախագահական ընտրություններում: «Թեթևսոլիկություն չանենք»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց նա:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանի կարծիքով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին քննարկումները որևէ կերպ արդիական չեն պետության համար, «ոնց որ Վարդանիկի ու Բուռնաշի» բանավեճը:
Այսօրվա մամուլի ասուլիսում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը հավաստիացրեց, որ ինքը կապ չունի Ռուսաստանի հայերի միության հետ: Միաժամանակ Արամ Գ. Սարգսյանն ասաց, որ ինքը Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահն...
«Մեր տնտեսագետների, լուրջ մարդկանց հաշվարկով՝ առնվազն 7-10 մլրդ դոլար հայկական կապիտալ գտնվում է օֆշորային գոտում: Սրանք այն փողերն են, որոնք հարկված չեն: Սրանք այն փողերն են, որոնք, այսպես կոչված, «լևի» ապրանքի վաճառքից ստացված գումարներն են: Մենք դեռ...
82-ամյա Հայկ Խամոյանը ծոցագրպանում պահում է թերթիկը, որի վրա գրված են Արևմտյան Հայաստանի այն վայրերի անունները, որտեղից օրեր առաջ է վերադարձել: «Ես մի քիչ դժվար կհիշեմ, բայց գրած է: Կբացեմ, նայեմ, կարդամ: Հետո գյուղացիներ խնդրում են, կառնեն կարդան, կասեն՝...
Այսօրվա մամուլի ասուլիսում արաբագետ Սուրեն Մանուկյանը ներկայացրեց Սիրիայում տիրող իրավիճակի, հակամարտության մեջ ներգրավված կողմերի, դրանց շահերի և սիրիահայերի խնդիրների այն պատկերը, որը ստացել է Հայաստանից:
«Դիլիջան» ազգային պարկում գտնվող Աղավնավանք եկեղեցի հասնելու համար պետք է քայլել կենու պուրակով:
Օրենքից բխում է, որ «Նորդ Ավենյու» ՍՊԸ-ն մենաշնորհային դիրք ունի, քանի որ միակ կազմակերպությունն է, որ Հյուսիսային պողոտայի թիվ 4 և 6 շենքերին մատակարարում է տաք ջուր, մատուցում ջեռուցման, սառեցման ծառայություններ, շենքի համապատասխան ենթակառույցները...
Ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Նաիրա Բարսեղյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Այս մասին «Հետքին» հայտնեց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության...
«Ադրբեջանցիները, թուրքերը ասում են՝ հայկական սփյուռքի դեմ պայքարելու համար մենք մեր սփյուռքը պիտի ստեղծենք: Նրանք ստեղծում են սփյուռք: Հայկական օրինակով են կազմակերպում, իսկ մենք ինքներս չգիտենք՝ սփյուռքի հայկական օրինակը որն է»,- ասում է Գիտությունների...
Այս տարի Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) է ընդունվել 3507 դիմորդ: ԵՊՀ ընդունված երիտասարդներից 238-ի 18 տարին լրացել է, և նրանք պոտենցիալ բանակ զորակոչվողներ են:
Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) սկսել է միջազգային ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթաց, որը բուհի ամենակարևոր խնդիրն է այս տարի: Ինստիտուցիոնալ հավատարմագրման դեպքում հավատարմագրվում է ոչ թե որոշակի ֆակուլտետ կամ մասնագիտության, այլ ամբողջ...
Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) ամենաթանկ մասնագիտությունը իրավագիտությունն է՝ 700 հազար դրամ տարեկան վճարով: ԵՊՀ-ում ամենացածր վճարը 280 հազար դրամն է, ինչը համապատասխանում է պետպատվերի վճարի չափին:
Այս տարի բուհերի մեծ մասում, այդ թվում նաև Երևանի պետական համալսարանում կան թափուր տեղեր: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ԵՊՀ ռեկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արամ Սիմոնյանը՝ հավելելով, որ թափուր տեղեր չկան միայն...
Այսօրվա մամուլի ասուլիսում ԵՊՀ ռեկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արամ Սիմոնյանը հայտնեց, որ ԵՊՀ է ընդունվել 3507 ուսանող, որից 381-ը՝ անվճար պետպատվերի շրջանակներում, իսկ 3126-ը՝ վճարովի ուսուցման համակարգում:
«Այո, սա քաղաքական վերլուծության, քաղաքական հետևությունների և քաղաքական գործողությունների անհրաժեշտություն ունեցող դեպք է»,- «Հարսնաքարում» տեղի ունեցածի մասին այսօրվա մամուլի ասուլիսում ասաց «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի...
Առաջիկա օրերին Վահե Ավետյանի ընտանիքի փաստաբանները գնահատական կտան նաև նախաքննության ընթացքին, որը հուլիսի 10-ին ներկայացրեց ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության բաժնի պետ, ոստիկանության մայոր...
«Հարսնաքարում» ծեծված, ապա հիվանդանոցում մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի յոթնօրեքի առթիվ հուլիսի 8-ին ռեստորանի մոտ անցկացվող մոմավառությանը Ավանի շատ բնակիչներ հետևում էին պատուհաններից, քանի որ վախեցած էին:
Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանն ասաց, որ առաջին անգամ էր լինում Ռուբեն Հայրապետյանի առանձնատան մոտ և զարմացել է՝ տեսնելով դրա չափերը: «Ես եղել եմ տարբեր երկրներում...
Միչիգանի համալսարանի ասպիրանտ Ծովինար Տերտերյանը Երևանում տեսել է kursayin.am կայքի գովազդը: Ուսանողներին տարբեր գիտական աշխատանքներ առաջարկող այս կայքը նա օրինակ է բերում հայաստանյան բուհերի կրթության որակի մասին խոսելիս:
«Որովհետև մարդուն գազան դաստիարակեցին: Դուք երբևիցե լսե՞լ եք, որ մեկնումեկը գնա, գերեզմանոցում հարսանիք անի: Դա ուղղակի աննորմալություն է: Մենք պատմությունից, ազգագրությունից գիտենք՝ գյուղում հարևանի տանը հարսանիք պիտի լինի, էս մի հարևանի տանն...
Այսօր Երևանի բնակիչ Ալինա Հարությունյանը ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքից վերցրեց իր անձնագիրը՝ ձեռքով ստորագրելու փոխարեն անձնագրում դնելով իր անհատական կնիքը:
«Ի՞նչ է եղել կույր քաղաքացու հետ ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում» հոդվածի առթիվ ոստիկանության սկսած ծառայողական քննությունը դեռևս ընթացքի մեջ է և կարող է տևել 2 ամիս (օրենքը երկամսյա ժամկետ է սահմանում ծառայողական քննության համար):...
Երևանի բնակիչ Ալինա Հարությունյանի հետ ոստիկանության Էրեբունու անձնագրային բաժանմունքում տեղի ունեցածի առթիվ ոստիկանության սկսած ծառայողական քննությունը եզրափակիչ փուլում է, և հնարավոր է, որ որոշումը կայացված լինի, ու արդյունքները հայտնի դառնան...
Այս մարդուն գրեթե բոլորն ասում են Յուրի, միայն մտերիմներն են նրան դիմում Հանս անունով: Հանսը խոսում է մաքուր հայերեն՝ Գյումրիի բարբառի առոգանությամբ ու գյումրեցիներին հատուկ հումորի զգացումով, հավատում է հայ առաքելական եկեղեցուն, բայց ասում է, որ...
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հսկողության բաժնի պետ Հայկ Քոչինյանը «Հետքին» հայտնեց, որ այս պահին ոստիկանության աշխատակիցները Ալինա Հարությունյանի տանն են և աղջկա հետ զրուցում են կատարվածի մասին:
Երևանի բնակիչ Ալինա Հարությունյանը մնացել է առանց անձնագրի: Նրա անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, նա Էրեբունու անձնագրային բաժանմունքին դիմել է նոր անձնագիր ստանալու համար՝ հանձնելով ժամկետը լրացած անձնագիրը: Հունիսի 6-ին Ալինան մոր հետ...
Գեղեցիկ ծաղիկ տեսնելիս մարդու առաջին արձագանքն է կռանալ ու պոկել այն: Րոպեներ անց ծաղիկը թառամում է, և մարդը մի կողմ է նետում այն: Իսկ Թամար Գալստյանի առաջին արձագանքն է լուսանկարել այդ ծաղիկն ու նկարը տեղադրել ինտերնետում, որպեսզի մարդիկ կարողանան...
Քիչ առաջ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Առաքելյանը հրապարակեց դատարանի որոշումը, որով մերժվեց հայցվոր Արտակ Բեգլարյանի հայցը, և անփոփոխ թողնվեց վարչական դատարանի վճիռը: Գործով պատասխանող կողմ են արտաքին գործերի և ֆինանսների նախարարությունները:
Այսօր՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվում է տարածաշրջանում առաջին TEDxKids@Yerevan միջոցառումը, որի սկզբունքն է՝ «գաղափարներ, որոնք արժանի են տարածման», իսկ խորագիրը՝ «Մեր աշխարհը»:
«Այսինքն՝ մարդ չի ընդունում: Էդ մարդիկ ապրում են դռների հետևում, որտեղ կանգնած են զինված մարդիկ, որպեսզի ժողովրդի հետ կապ չունենան: Մարդիկ, որոնք կոչված են ծառայելու ժողովրդին, բայց ամեն մեկը մի փոքր թագավոր է իր կաբինետում, ու մարդիկ, որոնք ոչ մի...