HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուզում եմ թքել այս երկրի ու պաշտոնյաների վրա եւ հրաժարվել իմ կյանքից

«Հետքը» կրկին նամակ է ստացել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող Արման Վահանի Դավթյանից: Վերջինս աջակցություն է խնդրում վերականգնելու արդարությունը, ինչին չհասնելու դեպքում սպառնում է դիմել ինքնասպանության:

«Հարգելի խմբագրություն, Մաշտոցի ՆԳ բաժնի քրեականի պետ Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ օպեր Արմանը եւ մի քանի ոստիկաններ ինձ, կնոջս՝ Սոնա Մկրտչյանին, եւ ընկերոջս՝ Արթուր Մանուկյանին, խոշտանգել են, էլեկտրաշոկով այրել են մեջքս, օպեր Արմանը պարկետով հարվածել եւ կոտրել է ձախ ձեռքիս մատները, ստիպում էին հանձն առնել իրենց թվարկած գողությունները, որոնք ես չեմ կատարել:

Նրանց անօրինականությունների, ինձ անհիմն կալանավորելու եւ տանջանքների ենթարկելու մասին բազմիցս նամակով տեղեկացրել եմ ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, գլխավոր դատախազին, ազգային անվտանգության ծառայության պետին, հատուկ քննչական ծառայության պետին, վերաքննիչ դատարանին, մարդու իրավունքների պաշտպանին, ՄԱԿ-ի գրասենյակի քարտուղարին, Հելսինկյան կոմիտեի նախագահին եւ այլոց, սակայն ոչ մի բան չի փոխվել: Այլընտրանք չունենալով՝ դիմում եմ ձեզ՝ խնդրելով բարձրաձայնել այս մասին:

Հարգելի խմբագրություն, շատ եմ խնդրում՝ իմ այս նամակը տպագրեք, որ մարդիկ կարդան ու հասկանան, թե ինչեր են գործում իբր թե օրենքի պահապան ոստիկանները: Խարդախությամբ, խաբեությամբ ու կեղծիքներով մարդուն դրդում են ինքնասպանության: Այլընտրանք չտեսնելով՝ ուզում եմ թքել այս երկրի ու պաշտոնյաների վրա եւ հրաժարվել իմ կյանքից: Մինչեւ ե՞րբ ու ինչքա՞ն հանդուրժեմ այս խաբեբաներին ու պղծվածներին:

2011 թ. հունիսի 14-ին՝ առավոտյան ժամը 6-ին, խուժանի պես իմ վարձակալած բնակարան ներխուժեցին մի քանի հոգի: Նրանք չեն եղել ոստիկանի համազգեստով, չեն ներկայացրել ոչ մի փաստաթուղթ իրենց անձի վերաբերյալ եւ թե ինչում են մեզ մեղադրում: Կրկին խուժանի պես քարշ տալով նստեցրին իրենց մեքենաները, ինձ, Սոնային եւ Արթուրին բերման ենթարկեցին Մաշտոցի ՆԳ բաժին:

Բաժնում քրեականի պետ Ա. Գեւորգյանի գլխավորությամբ 5-6 օպեր 3 ժամ դաժանաբար ինձ ծեծել, խոշտանգել են, կոտրել ձեռքիս մատները, էլեկտրաշոկով հոսանքի տվել, որպեսզի ես գրավոր ընդունեմ իմ կողմից չկատարված հանցագործությունները:

Հավատացեք, իրականում ես հանցագործ եղել եմ, սակայն երեւի ընդունված ձեւ է. սխալները շտկելու եւ անմեղին արդարացնելու փոխարեն, էլ ավելի ստոր քայլերի են դիմում, միայն թե զրպարտեն ու դատապարտեն եւ դրա «շնորհիվ» չբացահայտված գործեր բարդեն անմեղ մարդու վրա՝ բացահայտման ցուցանիշներն ավելացնելու համար:

Մի՞թե իմ անցյալը, այն, որ ես սխալներ եմ թույլ տվել, պատճառ են խորտակելու իմ կյանքը, թույլ չեն տալու զգալ ընտանիքի ջերմությունն ու երջանկությունը: Ես իմ սխալների համար վարձահատույց եմ եղել՝ կյանքիս, երիտասարդությանս լավագույն տարիները բանտում ու գաղութներում անցկացնելով:

Չէ՞ որ Քրեական դատավարության գործող օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «անձի իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը հարգելը պարտադիր է քրեական դատավարությանը մասնակցող բոլոր մարմինների եւ անձանց համար»:

Ես համաձայնության եմ գալիս ոստիկանի համազգեստով «դահիճ», քրեականի պետ Արթուր Գեւորգյանի հետ, որ կկատարեմ իրենց ասածները, միայն չխոշտանգեն կնոջս եւ ընկերոջս ու բաց թողնեն նրանց: Ինձ մեղադրում են 14 բնակարանից եւ 2 ավտոմեքենայից կատարված գողության մեջ: Անգամ չունենալով ոչ մի իրեղեն ապացույց՝ քրեականի պետ Ա. Գեւորգյանը ընկերոջս՝ Արթուր Մանուկյանին, մեկ զույգ ավտոմեքենայի բարձրախոսներ է տալիս, որ տանի եւ իմ տանը պահի, որպեսզի խուզարկության ժամանակ, որպես իրեղեն ապացույց, հայտնաբերեն:

Մեկ օր կնոջս եւ ընկերոջս անօրինական ձեւով պահում են ՆԳ բաժնում, հաջորդ օրը բաց են թողնում: Ես մեկուսարանում հացադուլ եմ հայտարարում եւ դիմում-բողոք գրում գլխավոր դատախազին՝ ասելով գործի մասին ողջ ճշմարտությունը: Մաշտոցի ՆԳ բաժինը կրկին դիմում է ստոր քայլի. հոկտեմբերի 10-ին կնոջս եւ ընկերոջս կրկին բերման են ենթարկում Մաշտոցի ՆԳ բաժին, եւ քրեականի պետ Ա. Գեւորգյանը, վախեցնելով ստիպում է հերքել իմ դիմում-բողոքում նշված ապացույցները: Սակայն, երբ նրանց բաժնից բաց են թողնում, իմ ընկեր Արթուրը դիմում-բողոք է գրում գլխավոր դատախազին՝ ասելով ողջ ճշմարտությունը, բայց մինչ օրս չի ստացվել ոչ մի պատասխան:

Հարգարժան «Հետքի» խմբագիր, իմ հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանի եւ Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանի մոտ են գտնվում ենհերքելի փաստաթղթեր, որոնք ապացուցում են իմ անմեղությունը եւ ոստիկանների գործած ապօրինի, ստոր քայլերը՝ նախաքննության փուլում: Ըստ Մարդու իրավունքներ եվրոպական կոնվենցիայի13-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր անձ, ում սույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

Հարգելի խմբագրություն, ձեզ համար ճշմարտությունը պարզելը դժվար չէ: Չունենալով այլընտրանք՝ խնդրում եմ օգնել ինձ արդարությունն ապացուցել: Օգնեք ինձ օրենքով, Սահմանադրությամբ ու միջազգային կոնվենցիաներով վերականգնելու իմ իրավունքներն ու ազատությունները: Օգնեք ինձ վերականգնել արդարությունն ու օրենքի ուժը, որպեսզի կարողանամ ապացուցել գործի ողջ ճշմարտությունը: Մի՞թե ես իրավունք չունեմ արդարության հույս ունենալ:

Եթե իմ խնդրանքին դուք էլ անտարբեր մնաք, ես ինքնասպան կլինեմ, որպեսզի համայն աշխարհը տեսնի այս թուրք ու դահիճ պաշտոնյաների իրական դեմքը, որոնք միտումնավոր կործանում են մարդկանց կյանքը եւ նվաստացնում, ոտնահարում նրանց արժանապատվությունը: Որոշումս հստակ է, անփոփոխ ու անկեղծ:

Կանխավ շնորհակալություն:

Վստահության հույսով եւ հարգանքով՝

Արման Դավթյան

13.10.1012թ.»:

Մեկնաբանություններ (17)

es em
hargeli namak grox jan erki@ mexavor chi mi tqi erkri vra bayc shat arxain pashtonyaneri glxin tqi,huystel mi korcni Astvac qez kogni,xekavarner@ chen qez kyanq tvel vor dranc xater kyanqit verj tas, dranc erazanq@ mi irakanacni, verj i verjo du shat siroxner unes,mi tulaci qez ujex pahi
հայ մարդ
Ուղղակի սարսափելի է, և ամենասարսափելին այն է , որ այս վիճակը հենց հայ կոչվածների ստեղծածն է; Տերյանի ծննդավայրում մի մարդ է եղել, որն իր ճանաչած ու իմացած մարդկանց ցուցակագրում էր տարբեր մատյաններում----հայեր, ոչ հայեր; Բայց, ինչքան էլ վիճակը սարսափելի է, ես հավատում եմ, որ եթե մեզ հիմա այդպես ցուցակագրեն, առաջին մատյանի անուններն ավելի շատ կլինեն;
Nane
Շատ ցավալի է, Աստված անի որ հնարավոր լինի ազատ արձակել Արման Դավթյանին
hasmik
Hay_Axchik 13 դու հավանաբար չես պատկերացնում այն էկոլոգիական աղետը, որը տիրում է Սյունիքում, ծանր մետաղների բարձր քանակությունը ջրում, սննդի մեջ, անգամ երեխաների մազերում, հիմա էլ ուրանի արդյունահանումն սկսել, որը անապատ է սարքելու չքնաղ Սյունիքը,թե չէ սա փուչիկագործ կարենի հերթական հանցանքն է հայոց արծիվներ անվան տակ
Ani
Astvac im, es inch qyafur dari hasanq.....ov inch uzum anum e, ete mi qich ishxanutyun uni
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Hay_Axchik (13) - Դու շատ լավ գիտես,որ ես քեզ ու քո կոմենտները արհամարհում եմ,որովհետև ցանկություն ու ժամանակ չունեմ իջնել քո ու քո տեսակի մակադակին: Բայց դու այնքան անինքնասեր ես,որ անընդհատ շարունակում ես ինձ կոմենտ գրել: ՔՈ տեսակից առավել հրեշավոր տեսակ Հայաստանում չկա:......................................................... ՀԳ. Ի՞ՆՉՈՒ է Հետքը տպում կոմենտ «ajd hreshneri masin voch mi film el tox chcucadren» պարունակությանբ: ԿՏՊԵԻ՞Ք նման («հրեշներ») բառ պարունակող կոմենտ, եթե այն ուղղված լիներ երկրի նախագահին,բանակին,եզդիներին,կան ղարաբաղցիներին: Սա սկի էլ «խոսքի ազատություն» չէ այլևս. սա ատելության հրահրում է: Ախր մինչև ե՞րբ այս անհավասարակշռված կերպարները պիտի ամբիոն ստանան:
Hay_Axchik (NeNe)
12. Վարազ Սյունի (Ամստերդամ) Lsi ,, du inchi es cankacac temayi tak qo փոքրամասնությունների reklamy anum???? menak eta mnacel,,, etel lini u ena asa lriv qandvecinq eli... :((((( ajd hreshneri masin voch mi film el tox chcucadren.....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սեռ. փոքրամասնությունների մասին մի ֆիլմ են ուզում ցուցադրել, էդ սուտի-մուտի, պատվեր կատարող «հայրենասիրական» ՀԿ-ները շաբաթներով կոկորդ են պատռում:Իսկ նմանատիպ դեպքերում, թփերում թաքնված, իրենց «արդար վաստակած» կաղամբն են կրծում: ..........................................................Ակամայից հիշեցի Սյունիքի մարզպետի կողմից «չհսկվող» այսպես կոչված «Դավիթ-բեկյան ուխտեր» ՀԿ-ին ( կներես Դավիթ-Բեկ): Ուրեմն այս «անկախ» ՀԿ-ի մեջ 9/10-րդ դասարանցի մի հարյուր ջահել-ջհուլ են սրբել-լցրել ու սաղ օրը տեղական «անկախ» TV-ով ռեկլամ են անում. մարդիկ 4 մեշոկ կենցաղային աղբ են հավաքել անտառից՝ մինչև խորովածը կդառնար: Բայց ՈՉ ՄԻ հեռավոր խոսք անգամ հենց իրենց քթի տակ գտնվող ՄԱՀԱՑՈՒ բաց պոչամբարների մասին: Հո անխեք չեն, որ «թագավոր» Սուրիկի ու «թագավոր» Մաքսիմի իրենց կերակրող ձեռքը կտրեն: Մարդիկ հեռուն են մտածում. պիտի ներքևից սկսես,որ վերևում ՀՀԿ աթոռ «նվաճես»: ՀԳ. «Հայոց արծվիկների» կլոնացված տեսակը:
ZARA
ԵՍ միանում եմ Արմանին....... բայց որևէ բան չի ցնցում մեզ, ժողովուրդ...հիմա Կոմայգում ծեծված տրանսերի մասին նյութ լիներ, 100 հոգանոց ցույց էին կազմակերպել: Չեք զգում, որ Նուբարաշենի բանտի մոտ գնալու ժամանակն է: Էսպես կարող են ցանկացածիս գլխին սարքել...իսկ հրեշավոր ձկները մնում են ազատության մեջ
կասկադ
Ես անազատության մեջ չեմ, բայց արդարության համար պայքարս անպտուղ է։ Միայն պաշտոնյաները և ոստիկաները չեն անարդար։ Հասարակ մարդկանց շարքերում էլ շատ ողորմելիներ կան, որ ուրախություն են ապրում, երբ իրենց ՙՙմարդուկի՛՛ տեղ են դնում և ինչ որ վատ արարք իրենց ձեռքով անել տալիս, հանցագործ պաշտոնյաներըԱյդպիսիններն ապրելու, շնչելու իրավունք չունեն, քավ լիցե...
Վ. Առաքելյան
Այլոց կողմից կառավարվեղ ոստիկանական պետության ենք վերածվել:
hasmik
Արմանին մի ելք է մնում, պայքարել , ես հասկանում եմ , որ դատաիրավական մսաղացի մեջ հայտնվողի վիճակը, բայց պետք չէ թուլանալ, սրանք իրենց պաշտոնների համար դողում են, օգտագօրծեք դա, դրանք ովքեր են, որ դրանց պատճառով ուզում ես վնասել քեզ, իսկական հացագործները դրանք են,անիծվեն դրանք
Դարդ-անելի
Հարգելի նամակագիր՝ մենք լավ գիտենք թե քանի-քանի անմեղներ են հայտնվում բանտերում, իսկ շատ վկաների էլ դարձնում են սարքովի պատահարների զոհեր՝ հենց այդ անիծյալ ոստիկանները, միմյանց հետ թշնամացնելով ընկեր-բարեկամների, հարևանների։ Աստված կբերի դրանց քթներից. կհատուցեն բազմապատիկը....
Գեւորգ
ԱՀԱՎՈՐ Է, ԱՆԸՄԲՌՆԵԼԻ: ԱՅՍ ԻՆՉ ԵՆՔ ԴԱՐՁԵԼ??? Հետք - ից շնորհակալ եմ, որ ռիսկ են արել
Ani
Հարգելի Վ.Առաքելյան, կարծում եմ`լավ չեք ըմբռնել գրածիս իմաստը: Խոսքս հանիրավի բանտում հայտնված անմեղներին չի վերաբերում, այլ նրանց, ովքեր իրոք հանցանք են գործել: Իսկ դատապարտյալ Արմեն Դավթյանը,եթե չեմ սխալվում`խոստովանել է, որ, այնուամենայնիվ գողություն արել է, բայց ոչ այնպիսիք, որպիսիք փորձում են բարդել իր գլխին: Իսկ ինչ վերաբերում է`թե չեմ հավատում որ մեր բանտերում կարող են նաև անմեղներ հայտնվել, սխալվում եք: Ավելին գիտեմ, քան կարող եք ենթադրել;
Վ.Առաքելյան
Հարգելի Ani՝ 2. Ձեր տողերից երևում է, որ Դուք չեք հավատում, որ բանտում կարող են հայտնվել անմեղներ: Իրականում ավելի շատ ու մեծ հանցագործների կարող եք հանդիպել պաշտոններում քանց մեր բանտերում պատվիրանը խախտածների:
Ani
Շատ ցավալի է ծայրահեղ քայլի դիմելու դատապարտյալի որոշումը, եթե Հետքն էլ անտարբերության մատնի նրա խնդրանքը: Բայց կարելի էր այս ամենից խուսափել, եթե չխախտվեր պատվիրանը: Ժողովուրդ ջան, մաքուր ապրեք էլի`առանց սրա-նրա ունեցածի վրա աչք դնելու, առանց նախանձի ու չարության: Այդպես ավելի հանգիստ կքնեք ու կապրեք երկար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter