HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Պետրոսյան. «Վերջապես բռնվել էր համաշխարհային հանցագործը»

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը կշարունակի քննել Վարդան Պետրոսյանի գործը: Նա մերժեց պաշտպանական կողմի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը՝ չհրապարակելով, սակայն, որոշման պատճառաբանական մասը:

Փաստաբան Բաղդասարյանը դրանից հետո ևս երեք միջնորդություն ներկայացրեց, որոնցից երկուսին դատարանը կանդրադառնա հետագայում, իսկ վերջին միջնորդությունը՝ դատարան հրավիրելու դատակոչի ցուցակից դուրս մնացած երեք վկաների, դատարանը բավարարեց: Այս միջնորդությանը չառարկեցին նաև տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն ու մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը:

Առաջին միջնորդությունը վերաբերում էր Վարդան Պետրոսյանին որպես կասկածյալ, այնուհետև՝  որպես մեղադրյալ հարցաքննելու արձանագրություններն անթույլատրելի ապացույց ճանաչելուն : «Դրանք ձեռք են բերվել քննչական գործողության խախտումներով, ուստի չեն կարող թույլատրելի ապացույց լինել: Բանն այն է, որ քննիչ Հայկարամ Հակոբյանը նույնիսկ թույլ չի տվել ինձ դիտողություն գրել արձանագրություններից մեկի վրա, գրիչ խլել է իմ ձեռքից: Այդ արձանագրությունները նաև ստորագրված չեն: Յուրաքանչյուր էջի վրա բացակայում է Վարդան Պետրոսյանի ստորագրությունը: Իսկ իմ պաշտպանյալին առանց իմ ներկայության է մեղադրանք առաջադրվել: Ես 16 տարվա փաստաբանական գործունեության փորձ ունեմ, սակայն երբևէ չեմ տեսել նման դեպք, երբ անձին մեղադրանք առաջադրվի առանց փաստաբանի ներկայության: Դատախազությունն էլ այս հանգամանքը օրինական է համարել»,-իր միջնորդությունը ներկայացրեց փաստաբան Բաղդասարյանը:

Վարդան Պետրոսյանը, կարծիք հայտնելով իր պաշտպանի միջնորդության շուրջ, ասաց. «Չնայած քննիչ Հայկարամ Հակոբյանը փայլուն գիտեր իմ գտնվելու վայրը, բայց գնացել էր այլ տեղերում ինձ փնտրելու: Իսկ ահա ինձ ձերբակալող խումբը լավ գիտեր իմ գտնվելու վայրը և եկել են ինձ ձերբակալելու: Վերջապես բռնվել էր համաշխարհային հանցագործը…հետո ինձ տարան Սթրես կենտրոն, որտեղ մինչև նոյեմբերի 11-ը բժիշկը արգելել էր որևէ գործողություն՝ ելնելով իմ առողջական վիճակից, սակայն ամսի 8-ին քննիչը դարձյալ եկավ ու փորձում էր հարցաքննություն անցկացնել, իսկ երբ փաստաբանս փորձեց գրիչով իր դիտողությունները շարադրել, քննիչն ուղղակի փախավ սենյակից…ես չեմ ցանկացել փաստաբան ներգրավել այս գործով: Պաշտպան ունեցա, երբ իմացա, որ իմ դեմ ցուցմունքներ են տվել՝ ասելով՝ միայն ես եմ մեղավոր: Այս դեպքը ընդունել ու ընդունում եմ որպես դժբախտ պատահար և ոչ դիտավորություն»:

Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն ու տուժողի փաստաբան Ռուբեն Բալոյանը կարծիք հայտնեցին, որ հիշյալ միջնորդությունը պետք է քննարկվի քիչ ավելի ուշ:

Դատախազ Արթուր Սարգսյան

Փաստաբան Բաղդասարյանի երկրորդ միջնորդությունը վերաբերում էր գյուղնախարարության ներկայացրած քաղաքացիական հայցին, որի հետևանքով Վարդան Պետրոսյանի ողջ գույքը գտնվում է արգելանքի տակ: Բանն այն է, որ «Նիվա» մակնիշի մեքենան, որի ղեկին Արթուր Հակոբյանն է եղել, պատկանել է գյուղնախարարությանը: Նախարարությունը 2 մլն 400.000 դրամի քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Վարդան Պետրոսյանի՝ որպես վնասի հատուցում: Այնինչ «Ռեսո» ապահովագրական ընկերությունը, ըստ պայմանագրի, պետք է վնասը փոխհատուցի 1 մլն 800.000 դրամի չափով: Այդ գումարի չափով էլ փաստաբանը միջնորդեց պատասխանող հրավիրել նաև «Ռեսո» ընկերությանը, ինչը կօգնի Վարդան Պետրոսյանի գույքը արգելանքից դուրս բերելու համար դիմել դատարան: Սակայն տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը կարծիք հայտնեց, որ այդպիսով կաշկանդվում է հայցվորի իրավունքը: Այս միջնորդությանը դատարանը կանդրադառնա ավելի ուշ:

Դատավորը այս նիստի ժամանակ սանկցիա կիրառեց տուժող Արթուր Հակոբյանի ու նրա ազգականներից մեկի նկատմամբ՝ հեռացնելով նիստերի դահլիճից դատական նիստը խանգարելու համար:

Դատական նիստը կշարունակվի ապրիլի 18-ին:

Մեկնաբանություններ (9)

Մեկը
Իսկ Գյուղնախարարությունը չի հետաքրքրվել, թե ինչ գործ ուներ իր մեքենան ոչ աշխատանքային ժամին այդ գյուղի ճանապարհին՞:
Վ. Առաքելյան
Իսկ մտածել եք արդյոք թե ինչու մի դեպքում ողջ գույքը դրվում է արգելանքի տակ իսկ այլ դեպքում երկիրը թալանածի դեմ քրեական գործ էլ չի հարուցվում: Հարց է ծագում,` Իսկ ՀՀ Հանրապետության ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում թեկնածուներից մեկի դեմ մահափորձի քրեական գործում արծարծված 100000 դոլարը գործին առնչվելու կարևորագույն հարցը, կամ պետության կրած վնասը այդ գումարից փոխհատուցելու հարցը ինչու՞ դատավորների կողմից անտեսվեց:
սանտա
երթուղային թերթը, պատասխանատուների ստորագրություններով իր հերթին վկայություն կարող է տալ։
Anahit
Lseq sevan ayrapet inchu eq aydqan tuyn kutakel dzer mej, da djbaxt patahar e ev bolorn el cavum en erku anmex zoheri hamar. Isk duq erevi chkayacac mekn eq ov angam mek mardu chi karox jpit pargevel. Derasan@ mec arvestaget e inch janrum el or handes ga arjani e harganqi. Isk duq hamozvac eq, vor apahovagrvac eq nman djbaxt pataharneric? Astcuc vaxeceq, che vor na asum e .
Մյուսը
խայտառակությւոնը շարունակվում է։ ինչի՞ է ուզում հասնել մեր դատարանը Վարդան Պետրոսյանի ու Հակոբյանների միացյալ դժբախտությունն ավելի խորացնելով իր հակաօրինական քայլերով։ Լավ, եթե իմանան,ք որ զոհերը կվերակենդանանան, եթե ակամա մեղավորին 10-15 տարի ազատազրկեք ու ողջ գույքը բռնագրավեք, ասենք հա, բայց նման բան կլինի՞։
Հակոբ
Ես հարց ունեմ։ Որևէ մեկն ստուգե՞լ է Հակոբյանների խմածությունը. չէ՞ որ նրանք քեֆից էին գալիս։Մեկնաբանությունը...
henri
Վարդան Պետրոսեանի պարագան կը հերիքէր որ Համայն Սփիւռքահայերը զզուէին ՀՀԿ էն եւ իրենց մանկլաւիկներէն որ վայրենի անասուններու բնազդներով դարերու խորքից եկած հերոս ժողովուրդ մը կը բռնաբարեն ամէն օր։
Եդիտա
Հակոբյաններն ու իշխանական խուժան էլիտան միասնական ուժերով փորձում են Վարդան Պետրոսյանին ասպարեզից հանել։Վարդանի միակ մեղքը այդ խուժաններին քննադատելն էր`շատ էր խոսում,շատ էր քննադատում,բա հո չենք թողնի,որ մարսի ։Երկար էին մտածում ինչպես գլուխը ուտեն, և խնդրեմ, Հակոբյաններն գալիս են օգնության։ Ծաղկաձորից կերած-խմած,քեֆները լավ,հազար հոգով պետական մեքենայի մեջ լցված,գալիս ու մարդուն գցում են փորձանքի մեջ։ Ավելի լավ չէր էլ կարելի պատկերացնել։Հակոբյաններին ձեռ է տալիս`իրենց սեփական երեխաների վրա շոու կազմակերպելը և իրենց սեփական հոր և հորեղբոր մեղքը ուրիշի վրա գցելը,ինչու չե,արդեն իսկ տուժել են,բա հիմա էլ հորեղբայրը հո չի՞ նստելու։Եվ այսպես ամոթները կորցրած`Հակոբյաններն ու իշխանական էլիտան գործ են դզում-փչում, միայն թե այդ գործը անում են շատ թափթված և անտրամաբանական ձևերով։ Մեզ մնում է միայն հուսալ,որ այս խեղջ զոհը`Վարդան Պետրոսյանը, ինչ որ կերպ կկարողանա ազատվել այս ստահակների ճիրաններից։
Vahan
Liovin Hamadzajn em Editaji het !!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter