
Դատապարտյալների հիվանդանոցը (ֆոտոպատմություն)
«Դատապարտյալների հիվանդանոցը» Հայաստանի միակ բժշկական ուղղիչ հիմնարկն է, գտնվում է Երևանում։ Ունի երեք բնակելի գոտի` 11 բաժին-բաժանմունքներով: Այստեղ ամենահին շինությունը 1828 թ-ին կառուցված շենքն է, որտեղ տեղակայված է վիրաբուժական բաժինը (վերանորոգվել է 2004 թ-ին), իսկ ամենանորը 2008 թ-ին շահագործման հանձնված նարկոլոգիական բաժինն է: Հիվանդանոցը հատակագծով նախատեսված է 415 հիվանդի համար: Հիվանդանոցում աշխատում է 247 անձ, որոնցից 76-ը բուժաշխատողներ են: ՔԿՀ-ն ունի 2 կարճատև և 4 երկարատև տեսակցությունների սենյակներ:
«Հետքի» այցելության պահին այստեղ կար 200 հիվանդ, ովքեր հիմնականում չէին համաձայնում լուսանկարվել:
լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել