HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյան. «Հովհաննես Հարությունյանին վիրահատելու անհրաժեշտություն չկա»

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին մեկ ժամ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխել են ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալին բժշկական կենտրոնից անսպասելի են տեղափոխել ՔԿՀ, և որ նա նախօրոք չի տեղեկացել այդ մասին։

«Բժշկական կենտրոնից ռենտգեն-նկարներն ու բժշկական այլ փաստաթղթեր եմ ուզել, ասել են՝ երեքշաբթի կտրամադրեն, քանի որ ոչ աշխատանքային օրեր են, բայց իմ պաշտպանյալին դուրս են գրել ոչ աշխատանքային օր»,-նշում է Սարգսյանը։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը «Հետքին» փոխանցեց, որ Հարությունյանին բժշկական կենտրոնից դուրս են գրել, քանի որ վիրահատության անհրաժեշտություն չի եղել. «Եթե Հովհաննեսը մեր ասածները կատարի, ապա նրան վիրահատելու որևէ անհրաժեշտությունչի լինի։ Նրա ոտքի ոսկրային բեկորները շատ լավ համադրված են, և արդեն ոսկրային մազոլ էր առաջացել, որը բուժման նշան է։ Այն նորից կոտրել և մետաղական հարթակ տեղադրել` սխալ կլիներ»,-նշեց Մանուկյանը։

Տնօրենի խոսքով՝ բժշկական կենտրոնի բժիշկները կհետևեն Հարությունյանի ապաքինմանը, սակայն նրան խորհուրդ է տրվել մեկուկեսից երկու ամիս անշարժացնել ոտքը՝ գիպսի կամ հատուկ վիրակապի միջոցով, որը, ինչպես Մանուկյանն է ասում, առավել հաճելի միջոց է, քանի որ Հովհաննեսը հնարավորություն կունենա ցանկացած ժամանակ հանել այն և քայլելիս կրկին հանգնել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Հովհաննես Հարությունյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, կատարել բուժզզնում և հետազոտություն՝ նախապատրաստելով աջ ոտքի հրազենային վիրավորման վիրահատության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter