HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Սարգսյանի վիճակը գնահատվում է ծանր

«Արթուր Սարգսյանը դեռևս արհեստական շնչառության տակ է: Քնեցնում ենք, որ հարմարվի արհեստական շնչառության ապարատին: Վիճակը դեռ ծանր է գնահատվում»,- այս մասին «Հետքին» հայտնեց «Արմենիա» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը:

Հիշեցնենք, որ երեկ կեսգիշերից առաջ նրան վիրահատել են «Արմենիա» բժշկական կենտրոնում: Վիրահատող բժշկի հետ զրուցել չհաջողվեց. ընդհանուր վիրաբուժության բաժանմունքից պատասխանեցին, որ նա այլ վիրահատության է: 

Արթուր Սարգսյանի մայրը հատուկ խնդրեց իր երախտագիտությունը հայտնել «Արմենիա» բժշկական կենտրոնի անձնակազմին. «Հացադուլից դուրս գալուց հետո էլ, հիմա էլ մարդկային ու պրոֆեսիոնալ վերաբերմունք ենք տեսնում հիվանդանոցում»:

Մեկնաբանություններ (1)

Լուսիկ
ՀԿԾ-ն թող մի ծանուցագիր էլ ուղարկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, չէ որ Արթուրը միակ չազատազկված հանցագործն է Հայաստանում. հակառակ դեպքում կարող է լուծարվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter