HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Յան Կուցիակի սպանության ֆոնին Սլովակիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Սլովակ հետաքննող լրագրող Յան Կուցիակի սպանության ֆոնին Սլովակիայի ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Ռոբերտ Կալինյակը հրաժարական է տվել: Նրա հրաժարականը պահանջում էին հազարավոր քաղաքացիներ, ովքեր նախորդ հանգստյան օրերին բողոքի ցույց էին անցկացնում, փոխանցում են տեղի լրատվամիջոցները:

«Ես ինձ վրա եմ կրում մեր կոալիցիոն գործընկերների հայացքները և կարծում եմ, որ ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի իրավիճակը կայուն լինի: Ահա թե ինչու եմ որոշել հրաժարական տալ»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ռոբերտ Կալինյակը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրաժարական էին տվել նաև Սլովակիայի վարչապետի օգնական Մարիա Տրոսկովան, երկրի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիլիամ Յասանը և մշակույթի նախարար Մարեկ Մադարիչը:

Նախորդ օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաները Սլովակիայում ամենամարդաշատն էին վերջին տարիներին: Ակցիաներ են անցկացվել երկրի 50 քաղաքներում: Բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում էին երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և նրա կառավարության հրաժարականը, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում: Այս գաղափարին կողմ է արտահայտվել նաև Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան:

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Յան Կուցիակին և նրա հարսնացուին սպանված էին գտել Վելկա Մաչա գյուղում իրենց տանը: Սպանության գործով մարտի 1-ին ձերբակալվել էին իտալական մաֆիայի հետ կապեր ունեցող եղբայրներ Անտոնինո և Բրունո Վադալաները ու նրանց զարմիկ Պետրո Կատրոպան: Ավելի ուշ նրանք ազատ էին արձակվել: Կուցիակը հետաքննում էր Վադալաների և իտալական մաֆիայի կապերը, ինչպես նաև նրանց առնչությունը սլովակ քաղաքական գործիչներին:

Կուցիակի հետաքննությունների առանցքում էին նաև Սլովակիայի իշխող կուսակցության ներկայացուցիչների և տարբեր գործարարների միջև կասկածելի բիզնես կապերը: Հենց այստեղ գլխավոր գործող անձանցից մեկը եղել է այսօր հրաժարական տված Ռոբերտ Կալինյակը:

Լուսանկարը՝ Roman Vondrous/AP/dpa

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter