HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները (ուղիղ միացում)

Հանրապետության հրապարակում քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց շարունակել քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Այսօր ժամը 18։00-ին հրապարակում նախատեսվում է «Nemra» խմբի համերգը, իսկ ժամը 19։00-ին` հանրահավաք։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ընթացող զանգվածային բողոքի ցույցերի 11-րդ օրը Ս․ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նիկոլ Փաշինյանի ծրագրի հաջորդ կետերն էին, որ պետք է վարչապետ նշանակվի ժողովրդի թեկանածուն, ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որից հետո տեղի ունենան խորհրդարանական նոր ընտրություններ։ Սակայն վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի միջև նախատեսվող բանակցությունը չեղարկվեց՝ վերոնշյալ օրակարգի շուրջ առաջացած անհամաձայնությունների պատճառով։

Կարապետյանը հայտարարությամբ դիմեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննարկելու հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ընտրությունները տեղի չեն կարող ունենալ Հանրապետական վարչապետի կառավարման պայմաններում։ Այսօրվանից նա հայտարարեց Քաղաքացիական զանգվածային անհնազանդությունների սկիզբը։ Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանը այսօր լրատվամիջոցների հետ զրույցում նշեց, որ «ժողովրդի ընտրյալը մի տարբերակ ունի, դա ընտրությունն է»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter