HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Հունիսի 3-ին ցուցարարները կրկին կփակեն Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը

Հունիսի 1-ի գիշերը և հունիսի 2-ին մի խումբ մարդիկ ավտոմեքենաներով փակել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի ավտոկայանին հարող հատվածը: Պատճառը, ըստ ցուցարարների, ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից Դավիթ Հարությունյանի և Ալբերտ Ավետիսյանն ծեծն էր:

Խուլիգանության փաստով ԼՂՀ Դատախազությունը քրեական գործ է հարուցել: ԼՂՀ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշված է ԱԱԾ աշխատակցի երկու անուն՝ Մհեր Մուսայելյան/ ԱԱԾ-ի  աշխատակից/, Մխիթար Մուսայելյան, Սերգեյ Մուսայելյան, Գուրգեն Հայրապետյան և Վարդան Ղարամյան/ ԱԱԾ-ի  աշխատակից/: Վերջինս ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանի որդին է: 


Հունիսի երկուսին տեղի ունեցող բողոքի մասնակցիների հետ բանակցում էին ԼՂՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ Անվտանգության որհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը և ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:

Ցուցարարները պահանջում էին բացի բանակից, մնացած ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը: 

Ցուցարարների կողմից կազմված պատվիրակությունը հանդիպել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: 

«Չգիտեմ, թե ինչ  է եղել ծեծկռտուքի ժամանակ, թե ով է սկսել, սակայն ԱԱԾ-ի մասնակցությունը խայտառակություն եմ համարում: Մենք Բակո Սահակյանի հետ հանդիպում ենք ունեցել, նա խոստացել է, որ կլինի արդար քննություն: Ընդհանրապես Բակո Սահակյանի հետ խոսել ենք  երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, ոստիկանության ու ԱԱԾ-ի խայտառակ գործողությունների,  Բերձորյան դեպքերի մասին»,- ասաց պատվիրակության անդամ Կարեն Սիմոնյանը:

Բողոքի մասնակիցները խոստացան, որ վաղը հունիսի 3-ին ժամը 11-ին կրկին փակելու են Ազատամարտիկների փողոցը։  Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խորհրդարանում ստեղծվել է  քննիչ հանձնաժողով՝ հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման համար

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Ինչ՞ է նշանակում ԱԱԾ տնորեն ,նախարարություններ, պրեզիդենտ, վարչապետ։ Միթե այս ամենը ինքնախաբեություն չէ, ինչ է նշանակում 60-80 հազար բնակիչով պահել ձրիակերների մի ողջ բանակ, որոնք երևի իսկականից հավատում են, որ իրենք նախարարներ, դատախազներ ,վարչապետ կամ նախագահ են։ Արդյոք ժամանակը չէ իրերը կոչել իրենց անունով, այսինքն Արցախում նշանակել մարզպետ կամ համայնքապետ մի քանի հոգուց բաղկացած աշխատակազմով և վերջ, իսկ պաշտպանական խնդիրները ամբողջությամբ գտնվում են բանակի իրավասության ներքո։ Դեռ ավելին հարյուրավոր մակաբույծներ աշխատավարձ են ստանում ավելի խոշոր մակաբույծներին պաշտպանելու համա, փոխանակ գնան բանակում ծառայեն։։Յուրաքանչյուտ երեք բնակչին բաժին է ընկնում մեկ պարազիտ, և այս բոլորը սնվում են ՀՀ պետբյուջեից։ Ստացվում է, սա էր անկախության իմաստն ու նպատակը։ Պարոնայք սթափվեք, դուք ոչ մի առավելություն չունեք ՀՀ մյուս մարզերից, բացի նախկինից ժառանգած կլանային համակարգից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter