HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Գրիգորյանի փաստաբանի և ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ չի հարուցվել

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի մեքենան առերևույթ վնասելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերի հիման վրա քրեական գործ չի հարուցվել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Վերջինիս խոսքով՝ քրեական գործ չի հարուցվել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ մասի հիմքով, այսինքն՝ հանցակազմի բացակայության:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով դատական նիստից հետո նրա ազատազրկումը պահանջող ցուցարարների և փաստաբան Արսեն Մկրտչյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել:

Ցուցարարները Արսեն Մկրտչյանին մեղադրել էին գումարի համար Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու, ինչպես նաև այն բանի մեջ, որ լրագրողների հետ զրույցում իրենց «թափթփուկ» է անվանել, սակայն Մկրտչյանը նման արտահայտություն չէր արել:

Նույն օրը փաստաբանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է իր մեքենայի լուսանկարները: Դրա վրա առկա են ինչ-որ հետքեր: Մկրտչյանի խոսքով՝  երբ ինքը մեքենայի մեջ է եղել դատարանի դիմաց, ցուցարարները դրա վրա ինչ-որ հեղուկ են լցրել: Բացի այդ, դատարանի դիմաց հավաքված ցուցարարներից մեկը թքել էր փաստաբանի մեքենայի վրա:

Մեզ հետ զրույցում Արսեն Մկրտչյանը նշեց, որ ինքը տեղի ունեցածի առթիվ բողոք չի ներկայացրել:

Նշենք, որ այժմ Արսեն Մկրտչյանն ու ցուցարարներն, այսպես ասած՝ հաշտվել են միմյանց հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter