HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյան. «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի խոշոր կրճատումներ չլինեն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այն գնահատականներին, որ նախարարությունների թվի կրճատման հարցին պետք է նայել «պոտենցիալ աշխատատեղերի կրճատման տրամաբանության մեջ»:

Այս մասին կառավարության ծրագրի քննարկմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ասում են՝ բա նախարարությունների թիվը որ կրճատում եք, աշխատատեղերի մասին չե՞ք մտածում, եթե պետական կառավարման համակարգը աշխատատեղ ենք դիտում եկեք գնանք ուրիշ ճանապարհով՝ ևս 20 հազար նոր աշխատեղեր բացենք, հաստիքացուցակը ավելացնենք, ասենք աշխատատեղ ենք բացում, մարզպետարանների աշխատողների թիվը կրկնապատկենք, եռապատկենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հարց ուղղեց՝ արդյոք որևէ մասնավոր ընկերություն համաձա՞յն է իր հաստիքացուցակն ընդլայնել, աշխատողների թիվն ավելացնել այն դեպքում, երբ կարիքը չունի:

«Ովքեր նման քննադատություն են հղում կառավարությանը իրենց ընկերություններում թող հազարավոր աշխատատեղեր ստեղծեն, ու կտեսնենք ինչ կլինի այդ ընկերությունների հետ մի քանի տարի անց, բայց մյուս կողմից արդյոք մենք ասո՞ւմ ենք, որ իրենց սոցիալական վիճակի մասին չենք մտածում, ոչ ամենևին, դրա համար ամեն ինչ անում ենք այս պրոցեսը հնարավորինս սահուն անցկացնելու համար, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի խոշոր կրճատումներ չլինեն, և յուրաքանչյուր պետական պաշտոնյա այս գործընթացում ստանա հնարավորություն՝ ապացուցելու, որ անում է կոնկրետ աշխատանք, ունի բավարար որակավորում այդ աշխատանքն անելու համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ օպտիմալացման առաջին փուլում նախարարություններն ուղղակի կմիավորվեն, կրկնվող հաստիքները կկրճատվեն, սակայն խոշոր կրճատումներ չեն լինի:

 «Որակական ու գործառութային տրամաբանության մեջ կլինի. ավտոմատ կրճատումներ չեն լինի»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը:

 

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
"...ու կտեսնենք ինչ կլինի այդ ընկերությունների հետ մի քանի տարի անց..." Պարոն Փաշինեան․․․․հայերէն խնդրեմ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter