HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Ղարաբաղյան բանակցային գործընթացում մեր կառավարության դիրքորոշումը չի փոխվել»

«Կան գնահատականներ, որ Հայաստանը ԼՂ հարցի բանակցային գործընթացում իր դիրքորոշումը կոշտացրել է, բայց ես կարող եմ ասել, որ մեր կառավարության դիրքորոշումը չի փոխվել»:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

«Մենք ասել ենք, որ լինելու ենք իրավիճակին համարժեք, դեռևս նախորդ գումարման ԱԺ-ում ես այս ամբիոնից հայտարարություն արեցի, որը կապված էր այդ պահի իրավիճակի հետ, ես ասացի, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար: Ինքներս էլ հասկանում ենք, որ այս հայտարարությունն այնքան էլ հեշտ հայտարարություն չէ, բայց այն արվել է բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար, և Հայաստանն, ըստ էության, առաջին քայլն է արել այս ճանապահին՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի ադրբեջանական կողմից, բայց ցավոք սրտի, մինչ այժմ ադրբեջանական կողմից համանման հայտարարություններ չեն հնչում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի համոզմամբ՝ բանակցություններն արդյունավետ դարձնելու համար պետք է լինի քննարկման արդյունավետ ֆորմատ, իսկ այդ ֆորմատը կա:

«Այն ճանաչվել է 1994 թվականին, երբ Ղարաբաղը ճանաչվել է բանակցային լիարժեք կողմ, և մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի արձանագրված ֆորմատը լիարժեք ձևով գործի»,- ասաց Փաշինյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք հայկական կողմի դիրքորոշման հստակեցումը հասկանալի՞ է միջազգային գործընկերների համար:

«Կարծում եմ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արձանագրվել են այն սկզբունքները, որոնց շրջանակում պետք է տեղի ունենա լուծումը, և այդ սկզբունքների մեջ կարևոր է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն արձանագրված է: Գործընկերների հետ աշխատում ենք, որ մեր դիքորոշումներն ավելի հասկանալի դառնան, իմ տպավորությամբ վերջին ամիսների դինամիկան հենց այդպիսին է, որ ընկալման մակարդակը մեծանում է»,-ասաց Փաշինյանը:

Մեկնաբանություններ (1)

Serge
No more useless talks !!! Armenia needs officially recognize Arcah the sooner the better. (Az. needs reimburse Armenians for forceful deportation and genocide of 400,000 people and their share in Oil and Gas deposits … only after that criminal “republic” should be recognize by United Nations.)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter