HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մհեր Խաչատրյանին ազատել են «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենի պաշտոնից

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը մարտի 12-ի երեկոյան գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Այն պահից սկսած, երբ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարեց ներքին աուդիտի դրական եզրակացության մասին՝ աչք փակելով աղաղակող փաստերի վրա, ինձ համար արդեն պարզ էր, որ հաջորդ քայլը լինելու էր իմ հեռացումը: Այդպես էլ եղավ. 12.03.2019 թ. նիստին որոշում է կայացվել ինձ հեռացնել տնօրենի պաշտոնից: Այժմ տեղադրում եմ իմ վերջին մամլո ասուլիսի ամբողջական տեսանյութը, որի մեջ մանրամասնել եմ թեմայի բոլոր նրբությունները: Ու քանի որ այլևս ընդհանրապես կաշկանդված չեմ իմ գործողություններում հոգաբարձուների խորհրդի կողմից, առաջիկայում հերթականությամբ հանրությանը ներկայացնելու եմ ենթադրյալ չարաշահումների նոր փաստեր»:

Չարաշահումների մասին Մհեր Խաչատրյանը բարձրաձայնել էր հունվարի 29-ին եւ մարտի 5-ին հրավիրած մամլո ասուլիսների ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter