HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Թումանյանի երթևեկությունը վերականգնվեց. ապամոնտաժումը շարունակվում է

Ոստիկաններին հաջողվեց բացել Թումանյան փողոցը, որը միակողմանի փակել էին Օպերային հարակից սրճարանների աշխատակիցները՝ ի նշան քաղաքապետարանի կողմից իրենց սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի։

Ավելի վաղ քաղաքացիները փակել էին Մաշտոցի պողոտան, որը ոստիկանների ջանքերով բացվեց։ Կան նաև բերման ենթարկվածներ։

«Ատմոսֆեր» սրճարանի ներկայացուցիչը բողոքում էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանից՝ մեղադրելով նրան ընտրողական մոտեցում ցուցաբերելու մեջ։ Ըստ «Ատմոսֆերի» աշխատակցի՝ Մնացականյանը իրավունք չունի իրենց սրճարանները ապամոնտաժել.

«Միշիկի սանիկը իրավունք չունի մեր կաֆեները քանդել, թող գնան իրանց կաֆեները քանդեն»,- դժգոհում էր աշխատակիցը՝ ակնարկելով Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին։

Այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, քաղաքային իշխանությունները շարունակում են ապամոնտաժման աշխատանքները։

Հիշեցնենք՝ քաղաքապետարանը նախատեսում է ապամոնտաժված սրճարանների տեղում կանաչապատում իրականացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter