
«Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական». Հայկ Մարությանի անդրադարձը սրճարանների ապամոնտաժման հարցին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է Օպերայի շրջակայքում իրականացվող ապամոնտաժման աշխատանքներին:
«Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:
Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ Օպերայի շրջակայքի սրճարաններն ապամոնտաժելու մտադրության մասին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր հունվարի 11-ին, իսկ մեկ ամիս անց ծանուցում էր ուղարկել տարածքի տնտեսվարողներին: Երեկ քաղաքապետարանը սկսել էր իր ուժերով ապամոնտաժել տարածքի սրճարանները, ինչին ընդդիմացել էին դրանց սեփականատերերն ու աշխատակիցները: Այսօր ապամոնտաժման աշխատանքները վերսկսվել են:
Մեկնաբանել