HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Քաղաքապետարանի դիրքորոշումն անփոփոխ է. ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ տեղի ունեցավ

Քաղաքային իշխանությունների դիրքորոշումն անփոփոխ է, սրճարանների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն հենց այսօր։ Այս մասին հայտնեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ով 30 րոպե դադար էր վերցրել՝ իրավիճակը վերլուծելու և հարցերին պատասխանելու համար։ Վիկտոր Մնացականյանն ասաց, որ Կասկադի շրջակայքում գործող մի շարք սրճարաններ պատրաստակամություն են հայտնել ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներին իրենց մոտ ընդունել։ Ըստ Վիկտոր Մնացականյանի՝ բողոքողների մեծ մասը ուղղորդված են, սակայն թե որտեղից, նա չհստակեցրեց, այլապես, ըստ նրա, նրանք կընդունեին Կասկադի սրճարանների առաջարկները։

Վիկտոր Մնացականյանի և լրագրողների զրույցի ընթացքում «Ջազզվե» սրճարանի մոտակայքում քաշքշուկ սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև։ Քաղաքացիներից երկուսը բարձրացել էին ապամոնտաժման աշխատանքների համար նախատեսված բուլդոզերի տանիքին, ոստիկանները նրանց իջեցրին։

Այստեղ են նաև ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արման Բոշյանը, Արեն Մկրտչյանը, Սարգիս Խանդանյանը։ Նրանք Վիկտոր Մնացականյանից հետաքրքրվում էին այլընտրանքային տարբերակների մասին, որոնք վերջինիս պատկերացմամբ չկան։

Մեկնաբանություններ (1)

Արտակ Չ
կտուրին կանգնած աքլորը ազդարարում է POWERSHIFT.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter