HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վանեցյանի խոսքով՝ ԱԱԾ-ն անում է ամեն ինչ օտարերկրյա գործակալներին հայտնաբերելու համար

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ ԱԱԾ-ն անում է ամեն ինչ հնչեղ բացահայտումներ անելու համար: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն աշխատանքներ է տանում, որ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ առնչություն ունեցող անձինք բացահայտվեն, պարզապես ԱԱԾ-ն ամեն ինչի մասին չի կարող խոսել:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, թե քաղաքական գործիչներ կան, որոնք օտարերկրյա գործակալներ են։

«Մենք այդ առումով, բայց ոչ միայն այդ հայտարարության հետ կապված, այլ ընդհանրապես իրականացնում ենք աշխատանքներ, որպեսզի այլ երկրների հատուկ ծառայությունների հետ առնչություն կամ հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող անձինք բացահայտվեն»,- ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով վարչապետի դժգոհությանը իրավապահ մարմինների աշխատանքի վերաբերյալ, որ վերաբերում են կոռուպցիոն բացահայտումներին, ԱԱԾ տնօրենն ասաց, թե ինքն էլ դժգոհ է իրավապահ մարմիններից, հատկապես ԱԱԾ-ի աշխատանքից։

«Որովհետև այն տեմպը, այն աշխատանքները, որոնք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում, տեսնում եք, որ տեմպի որոշակի նվազում կա։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա դա բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած որևէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել կամ բողոքարկել՝ ասելով, որ մենք գործել ենք քմահաճույքով։ Մենք գործում ենք միայն օրենքով, փորձում ենք անել ամեն բան, որ պահվեն օրենքի բոլոր պահանջները։ Անում ենք ամեն ինչ, կարծում եմ, որ կլինեն մեծ ու հնչեղ բացահայտումներ»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter