HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որ բանկերն են ավելի շատ ավանդ ներգրավում. 17 բանկերի ցուցանիշները

2018 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ` Հայաստանի առևտրային բանկերում հաճախորդների նկատմամբ պարտավորությունները՝ հաճախորդների ընթացիկ հաշիվների ու ավանդների ծավալը, կազմել է 2 տրլն 840.3 մլրդ դրամ։ 2017 թվականի տարեվերջի համեմատ` այն աճել է 286 մլրդ դրամով կամ 11.2 %-ով։

Սա ներառում է Հայաստանում գործող բոլոր 17 առևտրային բանկերի ցուցանիշները, որոնք  «Հետք»-ը վերցրել է բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվություններից։

Այդ տվյալները վկայում են, որ արդեն երկրորդ տարին է՝ բանկերից ամենամեծ ավանդային պորտֆելն ունի «Հայբիզնեսբանկ»-ը։ Մինչ այդ առաջատարի դիրքը «Ամերիաբանկ»-ինն էր։ 2018 թվականի տարեվերջի դրությամբ «Հայբիզնեսբանկ»-ի հաճախորդների նկատմամբ պարտավորությունները կազմել են մոտ 474  մլրդ դրամ՝ մեկ տարում ավելանալով մոտ 73 մլրդ դրամով։

Հաջորդում են «Ամերիաբանկ»-ը՝ մոտ 400 մլրդ դրամով, ու «Արդշինբանկ»-ը՝ 367 մլրդ դրամով։

Ընդհանուր առմամբ, վերջին մեկ տարում բանկերի մեծ մասի ավանդային պորտֆելն աճել է, միայն երեք բանկի դեպքում է ավանդների նվազում գրանցվել՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի, «Արարատբանկ»-ի և «ԱյԴի բանկ»-ի։

Այս ցանկի վերջին հորիզոնականում «Մելլաթ» բանկն է։

Աղբյուրը՝ բանկերի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները

2018 թվականի ապրիլին Հայաստանում հեղափոխության օրերին մի շարք ավանդատուներ խզել են պայմանագրերը բանկերի հետ ու հանել իրենց գումարները բանկերից։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, ավանդների վիճակագրությունը ցույց է տալիս, որ հետագա ամիսների դրանց ծավալները վերականգնվել են։ Հատկանշական է, որ տարվա ընթացքում ոչ ռեզիդենտ ավանդատուներն ավելի ակտիվ են եղել. նրանց ավանդների աճը թե տոկոսային առումով, թե բացարձակ թվով ավելի մեծ է, քան ռեզիդենտներինը։

Ավելի վաղ անդրադարձել ենք նաև բանկերի վարկային պորտֆելներին։ 2018 թվականի վերջի դրությամբ վարկային պորտֆելի մեծությամբ առաջին տեղում «Ամերիաբանկ»-ն է։ Հաջորդում են «Արդշինբանկ»-ը, «Հայբիզնեսբանկ»-ը։ Նախորդ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գործող առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրված վարկերի ընդհանուր ծավալը, ըստ բանկերի ֆինանսական հաշվետվությունների, կազմել է ավելի քան 3 տրլն 71 մլրդ դրամ։ 2017 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ  այն աճել է 16.2 %-ով կամ 429 մլրդ դրամով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter