HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կենսաթոշակների, գովազդի մասին եւ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքների փոփոխությունները

Խորհրդարանն այսօր` մարտի 27-ին, քվեարկության ներկայացրեց երեկ քննարկված մի շարք նախագծեր։ Կառավարության ներկայացրած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցն ընդունվեց 112 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

«Կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցն առաջին ընթերցմամբ ընդունվեց 114  կողմ ձայնով։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած «Գովազդի մասին» և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 115 կողմ, 1 դեմ և  2 ձեռնպահ ձայներով։ Այս նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկման կներկայացվեն վաղը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter