HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվել է

Կաշառքի օժանդակության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանը կալանավորվել է:  Այս մասին տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Նշենք, որ դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի,  երեկ սկսել և մինչև ուշ գիշեր քննել է Դանիելյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Փաստաբանին վերագրվում է քրեական օրենսգրքի 38- 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարք՝ դատավորի կողմից կաշառք ստանալուն օժանդակելը:

Կաշառքի գործով կալանքի տակ է գտնվում նաև դատավոր Գագիկ Հեբոյանը:

Հիշեցնենք, որ դատավոր Գագիկ Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու հատկանիշներով:

Ըստ գործի նյութերի՝  կաշառքի չափը 2500 ԱՄՆ դոլար է: ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ կաշառքի գումարը կաշառք տվողի կողմից հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել է վերջինիս մոտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter