
Դատարանը քննում է փաստաբան Վահագն Դանիելյանին կալանավորելու միջնորդությունը
Հատուկ քննչական ծառայությունը փաստաբան Վահագն Դանիելյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, այս պահին քննվում է միջնորդությունը:
Ավելի վաղ հայտնել էինք այն մասին, որ դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից ենթադրյալ կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 38- 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Հիշեցնենք, որ դատավոր Գագիկ Հեբոյանը ձերբակալվել է մարտի 27-ին, ապա կալանավորվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու հատկանիշներով:
Նրան վերագրվող կաշառքի չափը 2500 ԱՄՆ դոլար է: Ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ կաշառքի գումարը կաշառք տվողի կողմից հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո այն հայտնաբերվել է վերջինիս մոտ:
Մեկնաբանել